Վաչե Ամարյանի «անլվա խոպանչու» կայֆերը բոլորին չէ, որ հետաքրքիր են (Video)
Վաչե Ամարյանը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ անգրագետ հայերենով ու անհամ հումրոներով ներկայացնում է, թե ինչպես է պատրաստվում մի քանի ծտերի հետ ջակուզիում լավ ժամանակ անկացնել: Դե ինչ արած, այս ռաբիս և անհոդաբաշխ խոսքերով երգերի կատարողի համար էլ «բարձրաշխարհիկ կայֆ» ասվածը դժվար թե ջակուզիից կամ մի քանի հակահիգիենիկ ծտերի հետ ժամանակ անցկացնելուց ավել բան ընկալվեր: Վաչե Ամարյանի մակարդակի երգչի համար նորմալ է, որ անլվա խոպանչու կայֆերից ու վաքուբարքից չի տարբերվելու իր կենսաձևը ոչնչով: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ երգչի այդ կերպարով ու կենսաձևով ոչ բոլորն են հիացած, և եթե դու թեկուզ անճաշակ երգերով կարողացել ես շուկան ու զանգվածներ նվաճել ու դարձել ես այսպես կոչված հանրային դեմք, դա դեռ չի նշանակում, որ էժանագին կայֆերդ էլ պետք է հանրայնացնես: Փառք տանք Աստծուն, որ իր զուգարան գնալն էլ չի նկահարանել ու հրապարակել սոցցանցերում: