Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Շիրակ և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 57-ամայ Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ 32212» մակնիշի մարդատար գազելն ու Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Կ.-ի վաած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վարդան Կ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազելը սպասարկում է Մասիս-Երևան թիվ 457 երթուղին: