Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 6-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 16։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցի առանձնատների գազասպառողների,
ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ (Սևանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գեղամավան, Վարսեր, Ծաղկունք, Ցամաքաբերդ բնակավայրերի գազասպառողների, «Հոգեբուժական հիվանդանոց», «Սևան հացի գործարան», «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Նոհա Լաբ», «Ելենովկա», «Կարեն», «Լողափ-Նաիրի», «Մերպո», «Հրանտ և Էդվարդ», «Արսեն-96», «ԶԻՄ», «Առագաստ» ՍՊԸ-ների, սեփականատերեր Գևորգյան Քոլեթ, Լևոն Տեր-Հովհաննիսյան, Գևորգյան Արայիկ, Մուրադյան Աննա, Ավետիսյան Գեղամ, Գևորգյան Արմեն, Հովհաննիսյան Սևակ, Նիկողոսյան Գագիկ, Վազգենյան հոգևոր դպրանոցի, Սևանի կայազորի քննչական բաժնի, «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի, «Ալեհեր Մասիս» ԱԿ-ի, «Միրզոյան Մարիետա» ԱՁ-ի, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Արտաշավան, Սաղմոսավան, Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Բյուրական, Անտառուտ, Ագարակ, Կոշ, Ուջան, Աղձք բնակավայրերի և Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ (Վանաձոր-2 ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ մայիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Գազարդ» և «Արձագանք» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: