Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան
Դավիթ Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․
Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, սփյուռքահայերը խոստանում էին 10 հազար դոլար տալ «ժողովրդի կողմն անցած» առաջին ոստիկանին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․․․

Այսօր, երբ իրենց հայրենակիցներին պապենական տներից վտարում են, որ թշնամին գա ու ապրի այդտեղ, եկեղեցին պղծի, դպրոցը քանդի, ճանապարհն էլ փակի, նրանք չկան։ Ժողովրդի կողմն անցնող առաջին ոստիկանին էլ պարգևավճար չեն խոստանում։ Ոչ էլ ամոթանք են տալիս հայկական ազգանունով երկրահանձ երկրապահներին ու թշնամու առաջ տարածք բացող սակրավորին․․․