Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ․ 1or.am

1 or.am-ը գրում է․

 

Կառավարությունն ամփոփում է 2023 թ. ծրագրերը։ Թիրախում բյուջեն է, կատարողականը։ Տնտեսության աճ, միջին աշ[ատավարձի բարձրացում, 2 տոկոս միջին գնաճ, 0,6 տոկwս գնանկում։ Սա է արձանագրում ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Բայց այս ցուցանիշները նկատելի չեն շարքային քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ 1 or.am-ը հարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

- Պարո՛ն Սարգսյան, 2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է, միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։ 

- Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի, այլ՝ բացառապես վերարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել Ռուսաստան։ Նույնը՝ հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Եվ բնական է, որ հասարակության լայն շերտն այս փոփոխությունը չէր կարող զգալ։ Օրինակ, եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածներ՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ IT ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, մինչև իրենց հարմար երկիրն կընտրեին, ինչից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցուցաբերել։

- Տնտեսության մյուս ճյուղերում և՞ս աճը վիճակագրական խաբկանք է։

- Այո՜, այդ աճն էլ բավական նկարված է։ Օրինակ, արդյունաբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը՝ 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փոքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերությունը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։ 

- 12-ամսյա կտրվածքով, այսինքն 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Սա ինչպե՞ս կարելի բացատրել:

- Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը երևում է 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքներն ու ծառայությունները թանկանում են։ Օրինակ, խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 2024 թ առաջին եռամսյակում 8 տոկոսով թանկացել են։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն, միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գնաճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին են ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է, բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում՝ նվազեցնում, և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Մենք  2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս  գնաճ չունենալուն։  Օրինակ, ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։ 

- Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքացին այս փոփոխությունը չի զգում։

- Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է. մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է մյուսի աշխատավարձից։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը IT ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար՝ բավական բարձր։