Պայքարելու ենք, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն, ապրի խաղաղ․ Արշակ Կարապետյան
Ապահովել հայոց պետականության պահպանումը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել, անդրադարձել նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության առաջիկա անելիքներին, նշել է, թե իրենց շատ քայլեր անակնկալ են լինելու, հատկապես գործող իշխանությունների համար։
Արշակ Կարապետյանն ուշագրավ մանրամասներ է հայտնել իր պաշտոնավարման ժամանակ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ալիևից ունեցած վախից և պետականության վրա դրա հետևանքներից։
«Պայքարելու ենք, պատրաստ ենք ամեն քայլի գնալ՝ մի նպատակով, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն, ապրի խաղաղ»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: