Գնելի ու Վաչեի ուսին ընկած էր Հայկազը ուշագնաց, նրան տանում էին ներքեւ. կուրսանտի սպանության գործով վկա
News.am-ը գրում է.
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` օգոստոսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց գործով վկա, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ Հովիկ Հովհաննիսյանը:
Նա պատմեց, որ դեպքի օրը` 2015թ. հունվարի 28-ին, դաս սովորելու նպատակով գիշերն արթնացել է: Դաս սովորելու ընթացքում իր հետ եղել է նաեւ ամբաստանյալներից Նորիկ Սահակյանը: Վկան նշեց, որ այդ ընթացքում գիշերը լվացարանից դուրս գալիս Նորիկ Սահակյանին ու Մովսես Ազարյանին է տեսել, Գնել Թեւոսյանն ու Վաչե Սահակյանն էլ Հայկազ Բարսեղյանի ուսերին ընկած աստիճաններից ներքեւ իջնելիս են եղել:
«Գնելի ու Վաչեի ուսին ընկած էր Հայկազը, գլխարկ ուներ, զինվորական համազգեստ էր հագած, այլ մանրամասներ չեմ հիշում: Հետո Վաչեն ու Նորիկն էլ նրանց հետ իջան ներքեւ: Հայկազի գլուխը կախ էր»,-ասաց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում