Կապանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 29-ին, ժամը 19։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին ՆԺդեհի փողոցի վերջնամասում ավտոմեքենան ընկել է գետը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1961 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գետում:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: