Հայաստանի իշխանությունները խթանում են արտագաղթը
Հանրային հեռուստաընկերությունը խթանում է արտագաղթը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի գործող վարչախումբն ամեն ինչ անում է Հայաստանից արտագաղթը խթանելու և հատկապես քաղաքականապես ակտիվ և որոշակի ռոսուրսներ ունեցող ազգաբնակչությանը Հայստանից «արտաքսելու» համար, այդ նպատակով գործի են դրվում ոչ միայն ոստիկանական բռնաճնշումները, Հայաստանում արդարությունն ամեն գնով նսեմացնելը, պատերազմից հետո ստեղծված քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական վիճակը, այլ նաև՝ քարոզչական ամենակեղտոտ մեթոդները։
Օրերս հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերությունը նոր հեռուստատեսություն է բացել Միացյալ նահանգներում՝ «Ֆիռստ չենըլ ամերիկա» First channel Amerika անունով։
Հայաստանից Միացյալ նահանգներ գործուղված լրագրողները հանդիպում են հայտնի հայերի հետ, ներկայացնում նրանց կյանքը Միացյալ նահանգներում, ցույց տալիս, թե ինչպիսի հաջողությունների են հասել կյանքում, ըստ էության, փորձում Հայաստանում ապրողներին համոզել, որ կյանքն օվկիանոսից այն կողմ չափազանց հետաքրքիր և հաճելի է։
Պարզ ասած, երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին, Հայաստանի քաղաքացիներին համոզում են, որ ճիշտը՝ արտագաղթելն է։ Մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ԱՄՆ-ում ալիք ստեղծելու համար պետք է շատ ավելի լուրջ և ողջամիտ պատճառ ունենար, ընդհակառակը նպաստեր ԱՄՆ-ից և այլ երկրներից դեպի Հայաստան ներգաղթի խթանմանը։
Մինչդեռ, արտերկրից ներգաղթը փաշինյանական վարչախմբի մտադրությունների մեջ բոլորովին չի մտնում, նրանց նպատակն է Հայաստանն ազատել ակտիվ հայերից։
Անի Մանուկյան