ՆԱՏՕ-ն անկախ ազգերի ու ինքնիշխան պետությունների համար կործանիչ դիկտատոր է․ Խաչիկ Ասրյան
Նախորդ 30 տարիների ընթացքում՝ հատկապես վերջին ժամանակահատվածում, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան գործողություններ՝ հիմնականում մարդկությանը ստրկացնել և կործանել փորձող ՆԱՏՕ-ի անմիջական հրահրմամբ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ն: Իմ խորին համոզմամբ՝ ՆԱՏՕ կոչվող հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքը, արդարության և խաղաղության կեղծ պաշտպանների անվան տակ, իսկ իրականում, լինելով Երկիր մոլորակում բնակվող ինքնուրույն ազգերի համար որպես կործանիչ դիկտատոր, 24-ժամյա ռեժիմով և անընդհատ, Երկիր մոլորակում հրահրում և կազմակերպում է նոր պատերազմներ՝ իր արյունոտ ցուցակի մեջ գտնվող հերթական ազգերին գայթակղելով, ենթարկեցնելով, այնուհետև ոչնչացնելով:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ամբողջությամբ մերժում է մեր տարածաշրջանում, և, հատկապես Հայաստանի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի գործունեությունը և կոչ անում ՆԱՏՕ-ին՝ անհապաղ հեռանալ Հայաստանից, այլապես կհեռացնե՛նք: