ՖՈՏՈ. 24-ամյա Արսենը սպանել է բարեկամուհուն, նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, ապա այրել դիակը. Լոռիում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մանրամասները
Armlur.am-ը գրում է.
2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, Լոռու մարզի Շնող գյուղում տուն էր այրվում: Պարզվել էր, որ այրվում է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Դեպքից առաջ կնոջն էր այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ և խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:
Եվ ահա, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 24-ամյա Արսենին դատապարտել է 14 տարի ժամկետով ազատազրկման:
ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ըստ մեղադրանքի` «շիզոֆրենիա պարանոիդ ձև, մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ հոգեկան հիվանդությամբ տառապող իր բարեկամուհուց մերժում ստանալուց հետո, Արսենը, վրդովվելով բարեկամուհու կողմից իր հանգուցյալ հոր հասցեին հնչեցրած հայհոյանքից ու ոստիկանության մարմիններին դիմելու դիրքորոշումից, կյանքից զրկելու և սեռական հակումն այնուամենայնիվ բավարարելու դիտավորությամբ՝ կպչուն ժապավենով փակել է նրա բերանը, խալաթով կապել ձեռքերն ու սրբիչի գործադրմամբ փակելով շնչուղիները` խեղդամահ է արել նրան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում