Վանաձորում վրաերթի ենթարկված 37-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է նախկին դատախազի տղային պատկանող ավտոմեքենան (Ֆոտո)
Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը՝ Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանը, մարմնական վնասվածքներով (հիմնականում կոտրվածքներ) տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում