3 վիրավորներից 1-ը պայմանագրային զինծառայող է, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. ավտովթար՝ Արարատում
Երեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Արտյոմ Ս․-ի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Ստեփան Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մանկիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներն ու Ստեփան Բ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Հ․ Ի․-ի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից Արտյոմ Ս․-ն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Արտյոմ Ս․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live