ՊԲ 9 զինծառայողի որպես խրախուսանք 15 հազար դոլար է բաժանվել. ո՞վ է անանուն խրախուսողը
Armtimes.com-ը գրում է.
Օրեր առաջ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում հրապարակեց համաձայն որի՝ Արցախի անվտանգության ապահովման գործում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ գումարային սատարում են ստացել. ընդհանուր բյուջեն՝ 15 հազար դոլար:
«Ում նախաձեռնությամբ այդ գումարները հատկացվեցին, չհամաձայնվեց հրապարակել իր անունը, ճիշտ այնպես, ինչպես անցած ամսվա նմանատիպ նախաձեռնության ժամանակ եւ դրան նախորդող բոլոր դեպքերում, բայց տեղեկացրեց, որ առաջիկայում եւս զինված ուժերում նոր նախաձեռնություններ են սպասվում»,- նշված է գրառման մեջ:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս խրախուսանքի արժանացած ՊԲ զինծառայողները 9-ն են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում