Բախվել են Սաշիկ Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը. միջադեպին մասնակցել են թիկնապահները
Armtimes.com-ը գրում է.
Armtimes.com-ին լուրեր են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» ռեստորանում տեղի ունեցած մի խնջույքի ժամանակ վիճաբանություն է սկսվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի միջեւ: Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որին մասնակցել են նաեւ երկու կողմերի թիկնապահները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասեցին, որ նման բովանադակությամբ հաղորդում-ահազանգ ոստիկանությունը չի ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում