Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները որոնում են «Յոժ» մականվամբ 35-ամյա տղամարդուն, ով կասկածվում է Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդոյին» հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցված 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրգործի շրջանակում արդեն կա կասկածյալ, ում որոնում են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է օգոստոսի 14-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ «Լոլոյի Էդո» մականվամբ 31-ամյա Էդմոն Հարությունյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ այդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արման Շահինյանը Է. Հարությունյանին սպանելու նպատակով իր մոտ եղած հրազենով կրակել է Է. Հարությունյանի որովայնին, այնուհետև Ա. Շահինյանը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում