Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

Դեռ կարելի է խելքի գալ ու փորձել միասին լուծել ռազմավարական խնդիրները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է դեպի նվաստացում և կործանում» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ է արել իր երկրի ապագայի համար։ Նա առաջին հերթին առաջարկել է Հայաստանի «արտաքին պատկերը» հավասարեցնել «ներքինին» և սկսել երկրի պատմության նոր հետհաշվարկը 1991 թվականից սկսած։ Դա անելու համար, ըստ նրա ծրագրի, անհրաժեշտ է Սահմանադրությունից և երկրի Անկախության հռչակագրից հանել Լեռնային Ղարաբաղի և Արարատ լեռան մասին ցանկացած հիշատակում, որը Թուրքիայի օգտին կորցրած հողերի և Ցեղասպանության մասին հիշեցման խորհրդանիշ է, ինչպես նաև հանել Հայ առաքելական եկեղեցու մասին հիշատակումը: Ենթադրվում է, որ ամեն ինչ պետք է մաքրվի՝ սկսած պետական խորհրդանիշներից մինչև պատմության դասագրքեր (վերջերս անգամ Արարատ լեռան պատկերն է հանվել հանրային ալիքով հեռարձակվող օրհներգի ժամանակ)։ 

Հիշեցնենք նաև, որ Ամանորի կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսի հեռուստատեսային շնորհավորանքն էր հանվել եթերից, ինչը հայ հասարակության մի զգալի մասի կտրուկ դժգոհությունն էր առաջացրել։ Բացի այդ, Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն իր մեկուսացված աշխարհագրական դիրքի պատճառով անկախության և ամբողջականության երաշխավորներ չունի, իսկ Ռուսաստանն իբր չի կատարել Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպանի իր դերը։ Ուստի, Փաշինյանի տեսության համաձայն, գոյատևելու համար Հայաստանին անհրաժեշտ է սսկվել և ոչ մի կերպ չհրահրել իր հարևաններին ու պատմական հակառակորդներին՝ Թուրքիային և Ադրբեջանին, իսկ այդ նպատակին հասնելու համար հայ հասարակության «ներքին» կյանքից անհրաժեշտ է հեռացնել թուրքերին նյարդայնացնող բոլոր խորհրդանիշներն ու հիշեցումները՝ Ղարաբաղ, Ցեղասպանություն, Արարատ, Վանա լիճ, ազգային եկեղեցի և այլն։ Դա է «նոր Հայաստանի» ռազմական հայեցակարգը։

Փաշինյանը կարծում է, որ հայկական բանակը պետք է այնպիսին լինի, որ չվախեցնի իր ուժեղ հարևաններին: Հետևաբար, բանակը պետք է լինի փոքրաթիվ, զուտ պաշտպանական և արևմտյան զինատեսակներով, քանի որ այդ դեպքում Թուրքիան և Ադրբեջանը դա որպես վտանգ չեն ընկալի և ձեռ կքաշեն հայերից։ Փաշինյանի ելույթը հնչել է բառացիորեն Իլհամ Ալիևի հերթական հայտարարությունից մեկ օր անց, որտեղ Ադրբեջանի ղեկավարը Երևանից պահանջում էր հենց դա անել՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը։ Ալիևը Երևանի հետ վերջին վեց ամիսը խոսում է բացառապես վերջնագրերով։ Նա պահանջում է, որ Հայաստանի հասարակական կյանքից ու պատմական հիշողությունից իսպառ վերանա անգամ Ղարաբաղի մասին հիշողությունը։ Հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Հիմա Փաշինյանը փաստացի համաձայնել է այդ պահանջին։ Այնուամենայնիվ, Հայաստանի՝ 1990 թվականի Անկախության հռչակագրի զրոյացումը լայն ճակատ է բացում, օրինակ՝ տարածքային պահանջների համար։

Ադրբեջանի Սահմանադրությունը նշում է, որ ժամանակակից հանրապետությունը 1918 թվականի հանրապետության իրավահաջորդն է։ Իսկ վերջինս բոլորովին այլ սահմաններ ուներ։ Փաշինյանն իր վերջին ելույթում նաև ընդգծել է, որ պետք է հիմնվել Հայկական ԽՍՀ գոյության վրա, թեև Հռչակագրի նախաբանում անդրադարձ կա նաև 1918 թվականի հանրապետությանը: Իսկ Ադրբեջանը կտրականապես գոհ չէ խորհրդային անցյալի մասին հիշատակումներից, քանի որ խորհրդային պատմությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի գոյությունը, անկլավները և ազատ տրանսպորտային կապերը Երևանի և արտաքին աշխարհի միջև: Պարադոքսն այն է, որ հենց Հայաստանի անկախությունն է կործանում Հայաստանը։ Մեծ հաշվով, Խորհրդային Միությունն էր (իսկ մինչ այդ՝ Ռուսական Կայսրությունը) երաշխավորել Հայաստանի և հայ ժողովրդի ոչ միայն գոյությունը, այլ նաև բարգավաճումը։ Երևանում ժամանակին հպարտանում էին, որ խորհրդային հանրապետություններից Հայաստանն առաջինն է ընդունել Անկախության հռչակագիրը, այսինքն՝ եղել է ԽՍՀՄ փլուզման առաջամարտիկը։

Այսօր Հայաստանը վառ օրինակ է նրա, թե ինչպես է անկախության ձգտումը վերջիվերջո գոյատևման եզրին կանգնեցնում մի ամբողջ ժողովրդի։ ԽՍՀՄ կազմում Հայաստանին երաշխավորված էր անվտանգությունը, սահմանների ամբողջականությունը և ամբողջական մշակութային ինքնավարությունը։ Քչերն են հիշում, որ Հայաստանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որտեղ նույնիսկ վարչական գրառումներն էին արվում հայերեն՝ առանց ռուսերեն կրկնօրինակելու։ Բալթյան ոչ մի տարածաշրջան նման բանի մասին չի էլ երազել։ Հայկական ԽՍՀ-ում խորհրդային պատմության որոշ ժամանակաշրջաններում սոցիալիստական տնտեսությունը, որպես երևույթ, բացակայում էր, և նույնիսկ պաշտոնական մակարդակով հնարավոր էր, օրինակ՝ պաշտպանել ատենախոսություններ շուկայական տնտեսության մեթոդների ներդրման վերաբերյալ, ինչն անհնար էր պատկերացնել Մոսկվայում, Կիևում կամ Ռիգայում:

Հայաստանը լայնածավալ սուբսիդիաներ էր ստանում, ինչը հանրապետությունում (ինչպես նաև Վրաստանում և Բալթյան երկրներում) ստեղծեց կենսամակարդակ, որը նկատելիորեն ավելի բարձր էր, քան ունեին ՌԽՖՍՀ-ն կամ Ուկրաինական ԽՍՀ-ն։ Էլ չխոսենք ազգային մշակույթի ծաղկման մասին։ Ցանկանո՞ւմ եք ձեզ համարել աշխարհի ամենահին ժողովուրդը: Խնդրեմ։ Նույնիսկ ԽՍՀՄ պատմության դասագրքերը սկսվում էին Միության ամենահին պետության՝ Ուրարտուի մասին գլխով։ Այս նշվածներից և ոչ մեկը չէր լինի առանց Միութենական պետության: Եվ հենց այդ կապող թելերը սկսեցին քանդվել, Հայաստանը կորցրեց իր խոր թիկունքը՝ Մոսկվան, առանց որի նա մենակ մնաց իր պատմական հակառակորդների հետ։

Այսօր Ադրբեջանի ճնշման ֆոնին պարզվում է, որ առանց Ռուսաստանի աջակցության (ինչ էլ կոչվի՝ ԽՍՀՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ) Հայաստանը կենսունակ չէ։ Բայց Փաշինյանի օգնությամբ կարելի է ազգային տոտալ նվաստացումը բացատրել անվտանգության կառուցման բարդ տեսություններով։ Նմանատիպ այլ օրինակներ ևս կան հետխորհրդային տարածքում։ Օրինակ՝ Մոլդովան, որը գործնականում կորցրել է իր սուբյեկտիվությունը, չնայած Ռումինիայից ավելի հին ու ճանաչված պետություն էր։ Այլևս անհնար է անիվը պտտել հակառակ ուղղությամբ, բայց դեռ կարելի է խելքի գալ ու փորձել միասին լուծել ռազմավարական խնդիրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում