Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով․ տեղումներ չեն սպասվում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։
Երևան քաղաքում`
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։