Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Փաշինյանի արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կանխորոշեցին ղարաբաղյան ողբերգությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Regnum.ru-ն «Իլհամ Ալիևը խփեց Փաշինյանի խաղաքարտը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական դիվանագիտական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ Իլհամ Ալիևին հրավիրելով ստորագրել չհարձակման պայմանագիր։ Բայց Բաքվից արձագանքն արագ է եղել, թեև բացասական։ Իսկ ինչո՞ւ այդ հարցով սակարկում չեղավ: Ինչպես նշում են փորձագետները, Փաշինյանի այդ ուղերձը տարօրինակ էր, կարծես թե առաջարկվում էր «առավոտյան» չհարձակման պայմանագիր կնքել, «երեկոյան»՝ խաղաղության պայմանագիր։ Իրավական տեսակետից նման պայմանագիր կարող է կնքվել միայն այն բանից հետո, երբ կողմերը գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, իսկ Անդրկովկասյան այդ երկու երկրները չունեն դրանք։ Նման փաստաթուղթը ենթադրում է նաև կողմերի միջև ընդհանուր ըմբռնում, թե ով և որտեղ չպետք է հարձակվի։

Այսինքն, պակտի կողմերը չպետք է տարածքային պահանջներ ունենան միմյանց նկատմամբ, բայց Ադրբեջանը դեռևս Հայաստանից պահանջներ ունի։ Ադրբեջանը շարունակում է վերահսկել հայկական (ոչ ղարաբաղյան) Արծվաշեն գյուղի տարածքը, իսկ սահմանամերձ ադրբեջանական մի շարք գյուղեր գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ։ Այո՛, Փաշինյանն առաջարկել է ժամկետից շուտ՝ մինչև պայմանագիրը, զորքերը դուրս բերել սահմանից, բայց նոր սահման գծելը հնարավոր կլինի միայն փոխադարձ ճանաչումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Իրականում իրավական հակամարտությունները Երևանի համար հետին պլան են մղվել. այժմ Փաշինյանի ռեժիմը կանգնած է անվտանգության և ներքաղաքական լեգիտիմության շատ ավելի կարևոր խնդիրների առաջ։

«Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը չի համաձայնում խաղաղության պայմանագիր կնքել և պատրաստվում է նոր ագրեսիայի, կամ փորձում է ուժ կիրառել, որպեսզի Երևանից ստանա այն, ինչի մասին Իլհամ Ալիևը բարձրաձայնել էր իր վերջին հարցազրույցի ժամանակ,- ասել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը regnum.ru-ին, - իսկ նա խոսել էր Բաքվի պայմաններով (և ոչ խորհրդային քարտեզներով, ինչպես կուզենար Երևանը) սահմանազատման, ադրբեջանական անկլավների վերադարձի և նրանց հետ կապի՝ իր կողմից այնպիսի վերահսկման մասին, ինչը անգամ ԽՍՀՄ տարիներին չկար»։ Փաշինյանի համար չհարձակման մասին պակտը ադրբեջանական ագրեսիան կասեցնելու կամ գոնե ֆորմալ պաշտոնական երաշխիքների հասնելու միջոց է, Ղարաբաղի կորստից և Մոսկվայի հետ հարաբերությունների խզումից հետո Փաշինյանը հասկանում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և հիմա փորձելու է հասնել գոնե չհարձակվելու խոստմանը, նշել է հայ փորձագետը։

«Պետք է հիշել, որ ավելի վաղ ադրբեջանական հռետորաբանության մեջ կոշտ պահանջներ կային Երևանի դեմ, նույնիսկ պահանջներ հենց Երևանի հարցով,- Խալաթյանի հետ համաձայն է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը,- իսկ Երևանը պոտենցիալ ագրեսիան կասեցնելու այլ գործիքներ չունի, հայկական բանակը բավականին անմխիթար վիճակում է, ադրբեջանական բանակի կողմից հայկական սահմանների խախտման հանդեպ պասիվ արձագանքը ցույց տվեց, որ Փաշինյանը քաղաքական կամք չունի օգտագործելու նույնիսկ այն, ինչ ունի»: Երբ պաշտոնական Բաքուն սպասված և բավականին կոպիտ մերժեց «Փաշինյանի պայմանագիրը», Հայաստանի ԱԳՆ-ն, ի դեմս գերատեսչության ղեկավարի տեղակալ Վահան Կոստանյանի, փորձեց դեմքը պահպանել՝ հայտարարելով, որ դա ոչ թե քաղաքական (և, իհարկե, ոչ իրավական) առաջարկ էր, այլ քաղաքական կոչ։ «Հիմա Ադրբեջանի համար իմաստ չկա որևէ լուրջ պարտավորություն ստանձնել Հայաստանի հանդեպ։ Երևանը հիմա թույլ է, քանի որ ինքն էլ խաթարել է իր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի վստահությունը»,ասել է Խալաթյանը։

Մեկ այլ գործընկեր՝ Իրանը, մեծ մտահոգությամբ է դիտում Երևանի մերձեցմանը Արևմուտքի հետ՝ իրավացիորեն համարելով, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանում են Հայաստանը դարձնել ոչ միայն հակառուսական, այլ նաև հակաիրանական ցատկահարթակ։ Իսկ իրենք՝ Վաշինգտոնն ու Փարիզը, չեն կարող ապահովել Երևանի անվտանգությունը: Նախ՝ աշխարհագրական պատճառներով, հետո էլ՝ դաշինքային առումով Ադրբեջանին աջակցում է ՆԱՏՕ-ի՝ իրենց դաշնակից Թուրքիան, և վերջապես՝ քաղաքական առումով Ադրբեջանի հերթական ռազմական հաղթանակը Հայաստանի նկատմամբ կվատթարացնի թե՛ իրանական, թե՛ ռուսական դիրքերը տարածաշրջանում։ Այսինքն, որոշակի «պատուհան» է առաջացել Բաքվի ռեժիմի համար, կարծիք է հայտնել Մենդկովիչը։ «Ալիևը պատմական է համարում իր դերը Ղարաբաղի բռնակցման գործում և կձգտի ամրապնդել այդ կարգավիճակը՝ որպես երկրի տարածքը ընդլայնած առաջնորդ», - բացատրել է ռուս քաղաքագետը։ Եթե անգամ չի լինելու ներխուժում, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն իրեն զրկի՝ Երևանի վրա ճնշում գործադրելու գործիքից ներխուժման հնարավորությունը պահպանելու տեսքով։

«Ալիևը չի ցանկանում սահմանափակվել որևէ պարտավորությամբ և ցանկանում է տարբեր պատճառներով պահպանել Հայաստանի վրա ուժային ճնշման հնարավորությունը»,- ասել է Հայկ Խալաթյանը,- դիվանագիտական այդ մանևրի արդյունքում Փաշինյանն, իհարկե, պարտվող դուրս եկավ։ Եվ հաղթեց ոչ միայն Իլհամ Ալիևը, այլ նաև հայ հասարակությունը, քանի որ տեսավ Հայաստանի վարչապետի դիրքորոշման կասկածելիությունը, «խաղաղություն ամեն գնով» քաղաքականության ձախողումը»,- նշել է Խալաթյանը։ Ստացվում է, որ Փաշինյանը չի կարող ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի համար նա փաստացի զոհաբերեց Ղարաբաղը, նշել է հայ վերլուծաբանը։ Այո, փորձագետը խոստովանել է, որ հայ հասարակության մեծ մասը խիստ ապատիայի մեջ է և ակտիվորեն չի ընդդիմանում գործող վարչապետին, սակայն նման դիվանագիտական ձախողումները ուղղակիորեն են հանգեցնում ակտիվացման։

«Ես հույս ունեմ հայ հասարակության կողմից հիպերկրիտիկ հայտարարությունների և նրա, որ այս պատմությունը կլինի նախաբան հայերի համար հասկանալու Փաշինյանի կառավարության դերը Ղարաբաղի կորստի և Հայաստանի բազմաթիվ քաղաքական ձախողումների մեջ: Փաշինյանի արևմտամետ կուրսը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կանխորոշեցին ղարաբաղյան ողբերգությունը», – ամփոփել է Մենդկովիչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում