Փաշինյանը համարժեք է անընդհատ պատերազմի ու կորուստների, մենք դիմադրություն ենք առաջարկում. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս հարցազրույցը Նարեկ Գալստյանի հետ մենք ունեցել ենք մեկ շաբաթ առաջ, այդ պահին ՀՀ վարչապետի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնող անձը դեռ չէր սկսել իր բացահայտ գրոհը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի դեմ, սակայն արդեն ակնհայտ էր, որ ինքը, և Անկարայում ու Բաքվում նստած իր պատվիրատուներն արդեն պատրաստվում են դրան։ Հիմա իսկ, այս քննարկում ավելի քան ակտուալ է և բացատրում է, թե ինչու է թիրախավորվում մեր Անկախության հռչակագիրը, և ինչպես են դրա միջոցով մեր թշնամիները և նրանց տեղական կամակատարները փորձում վերջանականապես ջարդել հայ ազգի ողնաշարը։
Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, այն ակնկալիքով, որ միասին թույլ չենք տա, որ Անկարայում և Բաքվում գծած սցենարը իրականություն դառնա, և մեր պետությունը զրկվի իր իսկ ծննդյան վկայականից և ազգային արժանապատվության վերջին նշույլներից։