Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
Политика

Փաշինյանի պատասխան տալու ժամանակը. Ի՞նչ ազդեցություն է ունեցել ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակումը 44-օրյա պատերազմի ելքի վրա

2023 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը քննարկման էր դրել պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը, որը հունվարի 25-ի կառավարության նիստում հաստատվել է:

Այսինքն, «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք, և հիմա Կառավարությունը սահմանել է դրա ցանկը:

«Որոշմամբ կարգավորվող հարաբերությունները գաղտնիության դրոշմագրով ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գնումների գործընթացների հետ կապված ընթացակարգերը (գնումների պլան, գնման հայտ, տեխբնութագիր, գնումների կազմակերպում, գնման գործընթացի մասնակից) նախատեսված են «Գնումների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 04.05.2017թ. N526-Ն որոշմամբ: Հաշվի են առնվել նաև «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կարգավորումները, որոնց համաձայն` պետական գաղտնիքի շարքին դասվող ցանկը` ըստ գերատեսչական պատկանելության, հաստատում է ՀՀ կառավարությունը, գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք: Այդ առումով, որոշման նախագծում ընդգրկվող վերտառություններն ինքնին պետական գաղտնիք չեն հանդիսանում:

Միաժամանակ, որոշման նախագծում անհրաժեշտություն է առաջացել ընդհանուր սպառազինությունից տարանջատված ներկայացնել հակաօդային պաշտպանության, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի, ավիացիոն և այլ սպառազինությունների գնումները` հաշվի առնելով ԶՈՒ կարիքների համար ձևավորվող գնումների պլանի կարգավորումները»,– նշվում է որոշման հիմնավորման մեջ:

Բնականաբար, նման տեղեկությունների հրապարակայնացման հարցում պետք են հստակեցումներ և խստացումներ: Բայց խնդիրն այն է, որ գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակայնացնողը հիմնականում հենց իշխանություններն ու իշխանական շրջանակներն են, ինչը ևս մինչ այս էլ օրենքով արգելված է եղել:

Օրինակ, ռազմարդյունաբերական համալիրի ծրագրերի, դրանց անվանումների, բովանդակության և կատարման արդյունքների, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ուղղությունների, դրանց մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների, Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի, ինչպես նաև՝ ռազմական, գիտատեխնիկական և այլ բնույթի համագործակցության մասին տեղեկությունները, որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

168.am-ն ավելի քան 2 տարի հետևողական ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից առաջ տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր: Մեր կողմից առանձնացված որոշ դեպքերում անգամ ինքը՝ Փաշինյանն է ընդունել, որ հանրայնացնում է գաղտնի տեղեկություններ:

Մասնավորապես, 2021թ․ մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել էր, որ բանակի հետ կապված՝ հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում՝ հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Իսկ սրանից մոտ մեկ տարի առաջ էլ՝ 2020, մարտի 19-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ տեղեկություններ էր տվել երկրի պարենային ապահովվածության վերաբերյալ:

«Սննդի բավականին լավ պաշարներ ունենք. շաքարավազ` 201 օրվա, սա՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս` 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ՝ իմ ձեռքի տակ տեղեկանք կա, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում` 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, և այդպես շարունակ` արևածաղկի, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ` կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով: Եվ հիմա ներմուծվում է»,- մանրամասնել էր նա:

Մասնագետները պարենային անվտանգության մասին տեղեկությունների գաղտնազերծումը խնդրահարույց էին համարել, քանի որ թշնամին շատ հանգիստ կարող էր դնել և հաշվարկել մեր ամրությունը: Այսինքն, այսպես ասած, պաշարված ամրոցի սկզբունքն է, երբ հակառակորդը պաշարում է մի ամրություն և նպատակ ունի այն գրավել սովի միջոցով, ամրության ղեկավարն ամեն ինչ անում է, որ պաշարողի մոտ վստահություն ստեղծվի, թե ինքը սնունդ շատ ունի, թեկուզև սնունդ մնացած է լինում շատ քիչ: Բայց սա շատ հանգիստ կարող է հանգեցնել բլոկադայի, ինչը, ըստ էության, տեսանք Արցախում:

Փաշինյանը զերծ չէր մնացել նաև պատերազմի օրերին գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հրապարակումից՝ դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաների վերաբերյալ:

2020 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե ինչ բնույթի օպերացիա է իրականացվելու՝ «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլեր», այնուհետև հոկտեմբերի 7-ին հրապարակված ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա մանրամասներ էր հայտնել արդեն ընթացքի մեջ գտնվող ռազմական գործողություններից՝ ասելով.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Ավելին, նույն հարցազրույցում Փաշինյանը խոսել էր նաև պատերազմի օրերին ՀՀ տարածքում ՀՕՊ միջոցների կիրառման մասին:

РБК– Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:

Նիկոլ Փաշինյան– Այո, իհարկե։

РБК- Եվ մարտակա՞ն գործողություններում:

Նիկոլ Փաշինյան- Ոչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։

Բնականաբար, մարտական գործողությունները ՀՀ տարածքում չէին, և Փաշինյանը պետք է ասեր՝ ոչ, մյուս կողմից, նա, ըստ էության, չի բացառել պատերազմի օրերին դրանց կիրառման փաստը՝ սլաքն ուղղելով ՀՀ տարածքի վրա: Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն օրերին Ադրբեջանը սկսել էր մեղադրանքներ հնչեցնել, թե իբր ՀՀ-ի տարածքից թիրախավորվում են ադրբեջանական բնակավայրերը, որոնք ՀՀ ՊՆ-ն հերքել էր:

Փաշինյանը տեղյակ չէ՞ր, որ մարտական գործողությունների նախապատրաստման և վարման, զորքերի ծավալման, գործունեության հաջորդականության և այլ տեղեկությունները պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին են դասվում, և, որ դրանց գաղտնազերծումից հակառակորդը կարող է օգտվել:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ, երբ պատերազմ էր գնում Արցախում, ռազմական դրություն էր հայտարարված ՀՀ-ում, օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ զանգահարել էր առաջնագծի տարբեր տեղամասեր և զինվորներին տվել հարցեր, որոնց պատասխանելով՝ կարող էր ռազմական գաղտնիք բացահայտվել:

Նիկոլ Փաշինյան- 5-րդ պաշտպանական շրջա՞ն:

-Զինվոր- Այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Նիկոլ Փաշինյան- Ո՞նց է մարտական վիճակը, եղբայր:

Զինվոր– Լավ է:

Նիկոլ Փաշինյան- Դուք որտեղի՞ց եք:

Զինվոր- Շիրակի մարզ:

Նիկոլ Փաշինյան- Իսկ հիմա սենյակում, որ խոսում ենք, էլ ո՞վ կա:

Զինվոր- Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան- Բայց կա՞ն էլի մարդիկ:

Զինվոր Չեմ կարող ասել:

Նիկոլ Փաշինյան- Հպարտ եմ, որ մարտական, ռազմական գաղտնիքները ճիշտ պահում եք:

Այսինքն, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, այստեղ ընդունել է, որ ուղիղ եթերում, հրապարակայնորեն փորձում էր ռազմական, մարտական գաղտնիքներ «կորզել», գուցե զինվորին ստուգելու համար:

Նիկոլ Փաշինյանի՝ պետական գաղտնիքի օրենսդրական պահանջի խախտման այս փաստերի շարքը, որոնք տեղ են գտել մեր ուսումնասիրություններում, կարելի է շարունակել, քանի որ դրանց թիվը նա անընդհատ ավելացնում է՝ վտանգելով ուժային կառույցներում ծառայողների անվտանգությունը նաև:

Մյուս կողմից, եղել են դեպքեր, երբ ուժային կառույցներն են նմանօրինակ «վրիպումներ» թույլ տվել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, երբ 2022 թվականի ապրիլին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներին տարել էին ՀՀ ՊՆ N ավիաբազա, հետո հրապարակել մեր անգարների լուսանկարները, ՀՀ ԱԱԾ-ն, երբ «անորակ» հրթիռների հետ կապված մանրամասներ էր հայտնել, ԱԽ-ն, երբ իր ճաշակով գաղտնազերծել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԽ նիստում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթի որոշակի հատվածի ձայնագրությունը:

Այս համատեքստում Փաշինյանի գաղտնազերծումների հետ կապված չմոռանանք, որ նա ռազմական տարբեր գործերի և սպառազինության վերաբերյալ անթույլատրելի հայտարարություններ էլ էր արել, ընդ որում՝ նաև 44-օրյա պատերազմից առաջ, երբ սպառազինությունների մասին մարտավարատեխնիկական բնութագրերի ու մարտական կիրառության հնարավորությունների մասին և այլ նմանօրինակ տեղեկությունները պետական գաղտնիք են համարվում: Ասենք՝ 2020 թվականի մարտի 11-ին Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Իսկ 44-օրյա պատերազմից հետո էլ, 2021թ. մայիսի վերջին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նա ասել էր, որ «ՀՀ-ում կան մարդիկ՝ սպա, ով Ս-300-ի վրայից պլատա ա հանում, որ տանի մեջի ոսկին ծախի՝ 30-40 հազար դրամով»:

Նույնը Փաշինյանը կրկնել էր 2022թ. հոկտեմբերի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտե այցի ընթացքում, թե «ահասարսուռ անուններով հրթիռների միջից պլատաներ են հանելորոնց մեջ ոսկի կա»: Մինչդեռ «գողի» ինքնությունը պարզել չկարողանալու պատճառով հարուցված քր. գործի այս մասով հոդվածը կասեցվել էր:

Եվ ժամանակ առ ժամանակ իրենց քաղաքական առաջնորդի օրինակով նույնատիպ անթույլատրելի վարքագիծ դրսևորում են նաև Փաշինյանի կուսակիցներն ու թիմակիցները՝ կամ ժամկետայինների թիվն ու դրա նվազման ցուցանիշն են հայտնում, կամ հնդկական և ֆրանսիական զենքերի ձեռքբերման ֆոնին են գաղտնազերծումներ անում, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրների վերաբերյալ, երբ ռազմական բնույթի համագործակցության մասին տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք, որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին:

Արդյո՞ք քարոզչական կամ այլ նպատակներով առաջ ընկնելով զենքի գնման մասին տեղեկությունները հայտնելը չի վնասել մեզ, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած նման քայլ խոչընդոտելու է:

Մյուս կողմից, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքում իր գործընկերների հետ, նրանց առաջ պիտի պայման դնի, որ գաղտնազերծումներ չանեն, թե չէ հնդկական և ֆրանսիական մամուլը մանրամասն գրում է, թե ինչ զենք է վաճառելու Հայաստանին, իսկ հայաստանյան լրատվամիջոցները չեն կարողանում ճշտել, բայց տեղեկությունը, միևնույն է, այլևս գաղտնազերծված է:

Նման փաստի նաև այլ առիթով ենք բախվել: Օրինակ, 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել էր, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է ՍՈՒ-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր, և հարցադրում արել՝ դրանք արդիականացվե՞լ են, թե՞ ոչ, իսկ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հրաժարվել էր լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրել այս հարցի վերաբերյալ՝ հղում անելով պետական և ռազմական գաղտնիքի մասին իրավակարգավորումներին։

Կամ՝ 2020 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր. 

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է, չեմ կարող ամբողջական ասել: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս և նոր բարձրության վրա է հայտնվում։ Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ այն գերժամանակակից արտադրանք է, այլև կա շատ կարևոր մի նրբություն՝ այն զրոյից հավաքվել է Հայաստանի Հանրապետությունում»:

Հիմա եթե փորձենք համապատասխան գերատեսչությունից ճշտել՝ ի՞նչ եղավ այդ արտադրանքը, դարձյալ կհամարեն հայցվող տեղեկությունը հրապարակման ոչ ենթակա:

Այսինքն, անվտանգային և ռազմական բնույթի տեղեկությունները, որոնք կարող են վնասել երկրի անվտանգությանը, բայց դա չպետք է իշխանություններն օգտագործեն իրենց քաղաքական շահերի համար: Եվ, իհարկե, չպետք է գործի երկակի ստանդարտ, և աչք փակվի իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների գաղտնազերծումների վրա: Ավելին, 44-օրյա պատերազմի և դրանից հետո ռազմական գործողությունների համատեքստում պետք է վերլուծել Նիկոլ Փաշինյանի գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների գաղտնազերծումների ազդեցությունը: Կգնա՞ն արդյոք դրան: Ի դեպ, մասնագետները գուցե ասեն՝ ականապատ տարածքների քարտեզների փոխանցումն Ադրբեջանին ռազմական գաղտնիքի հանձնում չէ՞…