Ինչով են բացատրում ինտերնետ կապի խափանումները Հայաստանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկվանից ինտերնետ կապի խափանումներ են գրանցվում Հայաստանում, տարբեր օպերատորների ծառայություններից օգտվող քաղաքացիները նշում են, որ այս պահին էլ կա՛մ ընդհանրապես գոյություն չունի ինտերնետ կապ, կա՛մ դանդաղ է դրա աշխատանքը։
Rostelecom Armenia ընկերությունից հայտնեցին, որ կա ցանցային խնդիր և այն կապված է եվրոպական գործընկերոջ հետ ու այս պահին աշխատանքներ են տարվում դրա վերականգնման ուղղությամբ։
Ընկերությունը նաև հաղորդագրություն է տարածել, որ «Վրաստանի մեր գործընկերներն անում են ամեն հնարավորը խնդիրը լուծելու համար»։
Team Telecom Armenia ընկերությունից նույնպես հայտնեցին, որ Վրաստանի տարածքում կա տեխնիկական խնդիր․ «Բայց շնորհիվ այլընտրանքային կապուղու՝ մենք կարողացել ենք մեր բաժանորդներին հիմա ապահովել ինտերնետ կապով, այսինքն՝ արագության սահմանափակումներ կան, բայց մեր բաժանորդները կապ ունեն այս պահի դրությամբ», - նշեց ընկերության ներկայացուցիչը։
Իսկ Ucom ընկերությունից, չնայած դանդաղ կապին, հայտնեցին, որ այս պահին խնդիրներ չկան ցանցում։
Հավելենք, որ Վիվասել ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց։