Շամիրամի սպանություններից 17 օր անց. որտե՞ղ է սպանության հեղինակը, և ո՞ւր են տանում կասկածները
Armlur.am-ը գրում է.
Արդեն 17-րդ օրն է, ինչ իրավապահները փնտրում են Շամիրամ գյուղում կրակոցների հեղինակին, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը, փնտրտուքները դեռեւս արդյունք չեն տվել: Ինչպես հայտնի է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սգո սրահում կրակոցներն էին հնչել: Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել գյուղում գտնվող սգո սրահ եւ կրակելով սպանել էր 4 հոգու: Կատարվածից հետո Քալաշյանը փախուստի էր դիմել, եւ մինչ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Ավելին, ոստիկանությունը դեպքից 3 օր անց հայտարարություն տարածեց, որ խոշոր դրամական պարգեւատրում կտրամադրի այն անձանց, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թելման Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը: Ըստ էության անգամ խոշոր դրամական միջոցը իրավիճակը չի փրկում, քանի որ Քալաշյանը ընդհատակ է անցել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում