Ամեն ինչ դեռ նոր է սկսվում
1in.am-ը գրում է.
Խոսրովի արգելոցի հրդեհին անդրադարձել է նաև Կարեն Կարապետյանը, որը ֆորմալ առումով գտնվում է արձակուրդում և այն անցկացնում է Արցախում: Կարեն Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հրդեհի մարման աշխատանքին:
Ընդ որում, ուշագրավ է երկու հանգամանք: Մեկը այն, որ Կարապետյանը ըստ էության թվարկում է հնարավոր ներգրավված բոլոր կառույցներին, իսկ մյուսն այն, որ Ռուսաստանին օգնության համար շնորհակալության մասում նա հատուկ շնորհակալություն է հայտնում նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, որի հետ օրերս հանդիպել էր Աստանայում՝ ԵՏՄ վարչապետների հավաքին, և նաև քննարկել նրա՝ Երևան այցի ժամկետները:
Մեդվեդևին հատուկ շնորհակալությունն ուշագրավ է մասնավորապես այն ֆոնին, որ Սերժ Սարգսյանը, հրդեհի առիթով խորհրդակցությանը շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, չէր մատնանշել որևէ կոնկրետ պաշտոնյայի:
Ինչ հույսեր է փայփայում Կարեն Կարապետյանը Մեդվեդևի հետ՝ դժվար է ասել, սակայն նկատելի է ընդգծված վերաբերմունքը, որը չի կարող լինել պատահական: Հատկապես, որ առջևում անկասկած սպասվում են ներիշխանական «մեծ ռազբորկաներ»՝ կապված հրդեհի հետ, բայց ճիշտ կլինի թերևս ասել՝ հրդեհի առիթով: Հրդեհը կլինի առիթ այդ «ռազբորկաների» համար: Իսկ որ դրանք անպայման լինելու են, վկայում են թե՛ Սերժ Սարգսյանի խոսքերը խորհրդակցության ընթացքում, թե՛ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում