Ձորաղբյուրում կապիկը 3700 դոլար է գողացել․ նոր մանրամասներ զավեշտալի դեպքից. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Օգոստոսի 14-ին զավեշտալի դեպք էր գրանցվել Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» էկզոտիկ պարկ-ռեստորանում։ Պարկում գտնվող կապիկներից մեկը ճանկել ու գողացել է իր հետ նկարվել ցանկացող օտարերկրացի այցելուի դրամապանակն ու շպրտել այն ընձառյուծի վանդակը, փողերն էլ թափվել են հենց գիշատիչ կենդանու քթի տակ։ Դրամապանակում խոշոր գումար է եղել՝ դոլարներով։
«Ջամբոյի» Մերի անունով աշխատակցուհին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ դրամապանակում մոտ 3700 դոլարի չափ գումար է եղել, որն այսօր արդեն ընկերության սեփականատեր Արտյոմ Վարդանյանը հանել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում