Ալլա Լևոնյանը սպանության սպառնալիքներ չի ստացել, բայց դիմել է իրավապահներին
Aysor.am-ը գրում է.
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հայտնել է, թե տևական ժամանակ է, Ֆեյսբուք սոցիալական ցանցի «Գայանե Մանուկյան» անվամբ օգտատերը սպանության սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։ Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ տվյալ տեղեկությունը պարզելու և նշված օգտատիրոջը հայտնաբերելու ուղղությամբ:
Aysor.am-ի հետ զրույցում երգչուհին նկատեց՝ սպանության սպառնալիք ինքը չի ստացել, այնտեղ ամեն ինչ ճիշտ էր գրված, բացի «սպանություն» բառից: Դա ավելորդ մեղադրանք է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում