Ինչու մայրը Սպիտակում սպանեց երեխաներին ու ինքնասպան եղավ. քրեական գործը կասեցվել է
Armtimes.com-ը գրում է.
Նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Սպիտակում տեղի ունեցած ահասարսուռ դեպքը ցնցեց ողջ հանրապետությունը: Հիշեցնենք, որ ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ բնակարաններից մեկի շքամուտքում կախված կին կա: Դեպքի վայր ժամանած իրավապահները բացելով բնակարանի դուռը, ներսում հայտնաբերել էին նախ կախված կնոջ դի, այնուհետ արդեն ննջասենյակում՝ երկու մանկահասակ երեխաների անշնչացած մարմինները:
ՀՀ քննչական կոմիտեից armtimes.com-ին հայտնեցին, որ հարուցված քրեական գործը կասեցվել է. «Քրեական գործը կասեցվել է, միաժամանակ քննչական մարմինները շարունակում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնել, քանի որ նախաքննությամբ դեռեւս չի պարզվել, թե ինչն է հանդիսացել նման ծանր ողբերգական դեպքի պատճառը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում