Օդի ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրեւ եւ կարկուտ. գրանցվել է ռեկորդային`+42.6 աստիճան
Armtimes.com-ը գրում է.
Թեժ ու այրող ամառը սկսել է նահանջել` իր տեղը զիջելու նորմայի սահմաններում գտնվող օդի ջերմաստիճանին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը մեր զրույցում ասաց, որ այս ամռան ընթացքում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 42.6-ը: Այն դիտվել է հուլիսի 25-ին` Արարատյան դաշտում:
«Դա ռեկորդային ջերմաստիճան է: Այդպիսի ջերմաստիճան մեկ էլ գրանցվել է 1986 թվականի հուլիսի 9-ին»,- համեմատեց նա: Հավելեց, որ տվյալ իրավիճակը նորմայից շեղվել է +5 +7 աստիճանով:
Օդերեւութաբանության կենտրոնի պետը, սակայն, միեւնույն ժամանակ տեղեկացրեց, որ ըստ կանխատեսումների, հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի: Նաեւ կդիտվեն անձրեւ ու կարկուտ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում