Հայկ Բաբուխանյանը «Համահայկական ճակատ» շարժման համաժողովին
Դեկտեմբերի 20-ին, կայացել է «Համահայկական ճակատ» շարժման գաղափարական պլատֆորմի նախագծի և ծրագրի ներկայացումը, որին մասնակցել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, քաղաքագետներ և փորձագետներ։ Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակները: Քննարկվել են նաև այլ քաղաքական միավորների, կուսակցությունների և շարժումների հետ «Համահայկական ճակատ» շարժման համագործակցության ուղիները:
Հիմնական ուշադրությունը ուղղվել է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրերի մշակմանը։ Հանդիպման ներկաներին ներկայացվել է կառույցի միասնական հարթակի և շարժման նպատակներն ու խնդիրները կիսող քաղաքական ուժերի հետ փոխգործակցության մեխանիզմները:
Բոլոր ներկաները փաստել են, որ կարևոր է Հայաստանի Հանրապետության պետականության և անկախության պահպանումը և մեր սերունդներին հզոր երկիր փոխանցելը:
«Համահայկական ճակատ» շարժման համաժողովին կազմակերպող կողմի հրավերով նաև մասնակցել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայկ Բաբուխանյանը, իսկ ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին` հրավերի և ելույթով հանդես գալու հնարավորության համար, մաղթել, որ «Համահայկական ճակատ» շարժումն ուժ հավաքի, հզորանա և կարողանա արմատապես փոխի այն բացասական միտումները, որոնք առկա են Հայաստանում: