Մոսկվա-Երևան չվերթի Boeing 737-ը ստիպված վերադարձել է Շերեմետևո
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսիի կառավարման սենսորի խափանումը: