Իրանը մեղադրել է Իսրայելին ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում գործած ահաբեկիչներին աջակցելու մեջ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Իսրայելին մեղադրել է Իրանի հարավարևելքում գտնվող Ռասկ քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա մահաբեր հարձակում իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում նախարարն ասել է, որ մեկնում է Ռասկ՝ ստուգելու ուրբաթ օրը տեղի ունեցած մահաբեր ահաբեկչության հետաքննությունը, որի հետևանքով 11 իրանցի ոստիկան է զոհվել, ևս վեցը վիրավորվել է:
Նա ընդգծել է, որ ահաբեկիչները «խմբավորումներ են, որոնց աջակցում է սիոնիստական ռեժիմը»։
«Մենք ակնկալում ենք, որ մեր հարևանը (Պակիստանը) ավելի մեծ վերահսկողություն կիրականացնի համատեղ սահմանին, քանի որ պարզ է դարձել, որ ահաբեկչական խմբավորումները գալիս են սահմանի մյուս կողմից», - ասել է Իրանի ներքին գործերի նախարարը։