Բրիտանական բանակում սեքս-հետապնդման զոհը հրապարակել է «ձեռնադրման արարողությունների» լուսանկարը
Pastinfo.am-ը գրում է.
Ցանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի շարքերում կին-զինվորների ձեռնադրման ծեսերը: Ըստ life.ru-ի, այդ ծեսերը ներառում են արդեն ծառայող տղամարդկանց կողմից սեռական նկրտումները:
Լուսանկարներում պատկերված է Ռեբեկկա Կրուկշանկն, ով այդ ժամանակ եղել է ընդամենը 21 տարեկան: Լուսանկարում երևում է, թե ինչպես մի քանի մերկ տղամարդ շրջապատում է նրան և նրա հանդեպ կատարում սեքսուալ գործողություններ: Այդ պահին նա միակ կինն էր 28 տղամարդկանց շրջապատում և հիմա, 36 տարեկանում, նա հրապարակել է լուսանկարները, որոնք երևան են հանում բրիտանական բանակում սեքսուալ նկրտումները:
Համաձայն Daily Mail պարբերականում հրապարակված Ռեբեկկայի հարցազրույցի, 2001թ. մինչև թագավորական ռազմաօդային ուժեր գալը նա չորս տարի ծառայել է Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերում: Նոր տեղում չորս-շաբաթյա գտնվելու առաջին օրն ինքը հասկացել է, որ սկսվել են մութ ժամանակներ՝ հենց որ զինվորները սկսել են հագուստները հանել: Դա հայտնվել է ժապավենի վրա, ինչպես նաև այն, որ տղամարդկանցից մեկը շոշափում է աղջկա մարմնի ինտիմ մասերը, երբ նա կռանում է, որպեսզի շոյի կատվին:
Ռեբեկկան իր մեջ ուժ է գտել մերկացնել իր հանդեպ այն անարժան վարքն ու սեռական ագրեսիան՝ ցույց տալու համար, որ այդ խնդիրը շատ տարածված է ռազմական միջավայրում, որտեղ տեղ է գտել դեդովշչինան, հրամաններին անտրտունջ ենթարկվելը և թուլության անթույլատրելի դրսևորումը: Նա նաև պնդում էր, որ կապրալները սեքսի էին հակում աղջիկ-ստաժորներին: Բոլոր իր դիտարկումներն ու սարսափելի կադրերը Ռեբեկկան օգտագործել է իր «Վիսկի, տանգո, ֆոքսթրոտ» գրքում:
Թվերը, որոնք հրապարակվել են Տեղեկատվության ազատության մասին օրենքին համապատասխան, ցույց են տալիս, որ 2012թ.-ից մինչև 2017թ.-ն ընկած ժամանակահատվածում ռազմական ղեկավարությանը 363 բողոք է հղվել ամբողջ բանակում կատարված սեքսուալ չարաշահման մասին: Դրա կապակցությամբ հարյուրավոր ղեկավարներ ազատվել են աշխատանքից, իսկ զոհերին վճարվել է երկու մլն ֆունտ ստեռլինգից ավելի գումար: