Օրեր շարունակ քեֆ են անում․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ալավերդիում «բարեհաջող» իշխանազավթում իրականացնելուց հետո, մեր տեղեկություններով, մի քանի օր շարունակ տեղի քպականները երևանյան «հյուրերի» հետ տոնել են իրենց «հաղթանակը» և «նոն ստոպ» ռեժիմով քեֆերի մեջ են եղել։ Ավելին, ալավերդցիները պատմում են, որ խոշորացված համայնքի մեջ մտնող առանձին բնակավայրերում երկար ազդանշաններով ավտոմեքենաների շարասյուններով շրջելուց բացի, բավականին ճոխ հրավառություն են արել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս ամենին զուգահեռ իշխանություններն Ալավերդիում լուրջ կադրային ջարդ են սկսել՝ բաց տեքստով հայտարարելով, որ չեն պատրաստվում աշխատել «հների» հետ: Աշխատակիցների մի մասն արդեն իսկ ազատվել է աշխատանքից, մյուսներին ասվել է. «Կա՛մ հեռանում եք, կա՛մ մենք կհեռացնենք»։ Ընդ որում, խոսքը ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցների մասին է, այլև քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող կազմակերպությունների:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում