Աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը․ Հայկ Կոստանյան
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի գործընկերներ,
համայնքային ենթակայության հ. 94 մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպով պայմանավորված՝ (խմբի դաստիարակի անընդունելի վարքագիծ) ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատանքից ազատվել են հ․ 94 մանկապարտեզի տնօրենը, մանկապարտեզի դաստիարակը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետը։
Ի հավելումն ասվածի՝ տեղեկացնեմ, որ վերջերս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված գործողությունների արդյունքում (առավել մանրամասն՝ կից հղումով https://shorturl.at/klwC8 ), ևս 11 մանկապարտեզների տնօրեններ ազատվել են աշխատանքից:
Վերը նշվածի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այս պահին այսքանն է: