Նույն ընտանիքի 9 անդամներ զոհ են գնացել հրդեհին
ՌԴ Բաշկիրիայի Բիրսկի շրջանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով ինը մարդ է զոհվել, որից հինգը՝ երեխաներ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, զոհերը նույն ընտանիքի ինը անդամներ են:
Միջադեպը տեղի է ունեցել Բիրսկի շրջանի գյուղերից մեկում: Այրվել է մասնավոր բնակարան: Ներկայումս դեպքի վայրում են ինչպես հրշեջները, այնպես էլ շտապ օգնության աշխատակիցները եւ իրավապահները: Մանրամասները ճշտվում են: