Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Մեղադրելով ՌԴ-ին՝ Արևմուտքն ինքն է անթաքույց միջամտում ՀՀ ներքին գործերին. վերլուծություն և փաստեր

Հայաստանյան իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի արդեն բացահայտ փոփոխությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցնում առանց այդ էլ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Երևանին: Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու իր անթաքույց փորձերն իրագործելիս ցանկանում է ստեղծել տպավորություն, որ այդ ոչ թե իրենք, այլ հենց Մոսկվան է խառնվում ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանություններն էլ փորձում են «հերոսաբար» դրանից խույս տալ և ապավինում են արևմուտքի օգնությանը:

Սակայն, փաստերն անհերքելի ուժ ունեն և եկեք հենց փաստերով դիտարկենք, թե որ երկիրն է իրապես խառնվում ՀՀ ներքին գործերին: Գանք 2018 թվականից: Անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնական Մոսկվան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ՀՀ ներքին գործն է և Մոսկվան չի խառնվում ու որևէ կերպ գնահատական չի տալիս հայ ժողովրդի կատարած ընտրությանը: Ռուսական հեղինակավոր «Эксперт» ամսագիրը 2019 թվականին անգամ ծավալուն հոդված էր հրապարակել և մեջբերել  քաղաքագետների, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո: 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ «Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող»: Միևնույն ժամանակ, այդ նույն պահին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորում էր ՀՀ իշխանություններին հրաժարվել «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր):

Իսկ այժմ տեսնենք, թե ինչով է զբաղված Արևմուտքը: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքակազմը բավական մեծ է և այդ ցանկում կարելի է առանձնացնել տարատեսակ ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնք էլ այդ գումարով տվյալ երկրում առաջ են տանում արևմտյան օրակարգն ու շահերը: Հեղափոխությունից հետո հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող գործիչների ու կառույցների գործունեությանը: Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ: Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Ահա թե որքան գումար են ստացել հայաստանյան ՀԿ-ները Սորոսի հիմնադրամից 2021-2022 թվականների ընթացքում: 160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Իր գործունեության 4 տարիների ընթացքում  տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 74,975 ԱՄՆ դոլար:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրամից ստացել է 44 հազար ԱՄՆ դոլար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հիմնադրամից ստացել է 133,948 ԱՄՆ դոլար: «Ասպարեզ» լրագրողների ակումբը 2021 թվականին Սորոսի հիմնադրամից ստացել է 61,407 ԱՄՆ դոլար:  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Հիմնադրամից ստացել է 90,000 ԱՄՆ դոլար: Սորոսի հիմնադրամից նախորդ տարվա ընթացքում դրամաշնորհներ ստացած ՀԿ-ների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: Եվ սա չհաշված ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներն ու այն բազմաթիվ սեմինարները, վերապարաստման դասընթացները, թրեյնինգները, որոնք կազմակերպվում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հովանու ներքո: Դիցուք՝ վերը նշված ՀԿ-ների ղեկավարներից մի քանիսն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին Բրյուսելում կազմակերպված ՀՀ-ԵՄ ռազմավարական երկխոսության զարգացմանը նվիրված երկօրյա ֆորումին:

Բերենք ևս մեկ օրինակ: Այս տարի պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի «աջակցել երկրում անկախ մեդիայի» կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Բնականաբար, Արևմուտքի կողմից նման առատաձեռնության իրական նպատակը դժվար չէ կռահել: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Փաստերի վերլուծությունը երկրորդ կարծիք չի թողնում․ պարզից էլ պարզ է, թե արտքին որ խաղացողներն են միջամտում Հայաստանի ներքին գործերին և ովքեր են փորձում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել պաշտոնական Երևանի հետ շփումներում՝ հարգելով մեր երկրի ինքնիշխանությունը: Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։ Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ ազդելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես ասում են՝ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն: