Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
Политика

Սե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն. Վահան Շիրխանյանը բանտից Սերժ Սարգսյանին երեք ուղի է առաջարկում

ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը հայտնի հանցախմբի գործով շուրջ 1 տարի է՝ կալանքի տակ է գտնվում, «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ ԱԱԾ մեկուսարանից, դարձյալ բաց նամակ է գրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ Շիրխանյանը թեեւ կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ ունի, սակայն բանտում շարունակում են չնկատելու տալ դրանք՝ նախկին փոխվարչապետին պահելով կալանքի տակ: Վահան Շիրխանյանը կալանավայրից մի անգամ արդեն բաց նամակ ուղարկել էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին. այս տարվա նոյեմբերի 18-ին: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ Շիրխանյանից հերթական նամակը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: «Շարունակենք «մեր» միակողմանի երկխոսությունը, Սե՛րժ: Այո՛, դու երբեք չես ունեցել եւ չես էլ ցանկացել ունենալ երկրի եւ ժողովրդի հոգսերը լուծող «կախարդական» փայտիկը, որովհետեւ դու պատկերացում չես ունեցել այդ հոգսերի, խնդիրների, առավել եւս դրանց լուծումների մասին: Քո միակ ձգտումը եղել է հասնել ավելի շատ փող աշխատելու հնարավորություն տվող աթոռի: Իսկ դա պարզապես ժխտում է երկրին եւ ազգին ծառայելու ուղին: Դու դարձար աթոռի եւ փողի փորձությանը չդիմանալու դասական օրինակ, քանզի 90-92-ին դու այդպիսին չէիր: Եթե դու լինեիր մի պահակապետ, կամ դռնապահ, քո վնասների վերականգնելը հնարավոր կլիներ: Բայց պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի նախարարների պաշտոնները քեզ վստահելը ավետեց Հայաստանի եւ Արցախի քայքայման սկիզբը: 99-ից Վազգենն ասում էր. «Ջուրն է պղտորվել, պետք է փոխեք»: Այդ ջուրը դու ես պղտորել, Հայաստան տեղափոխվելու 1-ին օրվանից (աշուն, 93) այսօր այն դարձել է նեխած, գարշահոտ ճահիճ՝ լցված դավաճանության, երդմնակալության, ստորաքարշության, թալանի, կեղծիքի, ստի եւ թշնամության թնջուկներով: Այս բոլորը քոնն են, Սե՛րժ: Այդ ճահիճը իր մեջ է ներառել նաեւ կրթությունը, առողջապահությունը, գիտությունը, եկեղեցին ու քաղաքական դաշտը: Այդ ճահիճն է քո իշխանության հիմքը: Ինչպես ամեն մի իշխանություն, այնպես էլ սա ունի կայունության ապահովման պահանջ: Դու հրաշալի կիրառեցիր «բաժանիր, որ տիրես», քո հակամարդկային հայտնի բանաձեւը: Դու կարողացար ժողովրդին դարձնել ոստիկանության, ԱԱԾ-ի, դատաիրավական ողջ համակարգի թշնամի, բնականաբար վերջիններիս էլ դարձրել ես ժողովրդի թշնամի՝ մղելով նրանց ապօրինի, անարդար, բռնի գործողությունների ժողովրդի դեմ: Սա նեխած ճահիճը կայուն պահելու գործիքներից մեկն է: Երկրորդը քո տաղանդաշատ աշակերտ Տիկոյի հնարած «ֆինանսա-բանկա-լոմբարդա-գանձարան» մոլուցքն է: Այս մուտանտը բազմաֆունկցիոնալ է: Նա ունի գանձարանը թալանով լցնելու, ժողովուրդ-վարկառուին կեղեքելու, ունեզրկելու, արտագաղթի մղելու խնդիր: Հիշեցնեմ՝ 95-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը եւ 21 տարում այն դարձրել ոչ միայն վերահսկելի, այլեւ լիովին օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1,5 մլն մարդ քո խղճի վրա է, Սե՛րժ: Իսկ այդ կարեւորագույն ռեսուրսի անընդհատությունը ապահովելու գործում դու անմրցակից ես: Հայաստանի պետականաշինության պատմության մեջ դու մնալու ես որպես ամենաչկայացած նախարարը, վարչապետը, նախագահը եւ կուսակցապետը: Հիշվելու ես նաեւ որպես անգերազանցելի՝ երկրին եւ ժողովրդին հասցրած վնասի չափով: Սե՛րժ, պատկերացրու, որ մտնում ես Եռաբլուր եւ թեքվում դեպի Սպարապետը, եւ հանկարծ կենդանանում են ձախ թեւում հանգչող հսկաները՝ Վահանը Զատիկյան, Վահրամը Խորխոռունի, Մոնթեն, Աշոտը Նավասարդյան, Սմբատը Այվազյան: Քեզնից ի՞նչ կմնա մինչեւ Սպարապետին հասնելը: Դա է պատճառը, որ դու ատում ու սարսափում ես Եռաբլուրից: Ամեն ինչ անում ես՝ ազատամարտիկների մնացորդներից օր առաջ ազատվելու համար: Բայց ինչքան էլ որ մաշված, տանջված, ծերացած լինեն, նրանք ոգեղեն են եւ քեզ կանչելու են պատասխան տալու: Եվ հետու դու այնքան ես տարվել քո խաղերով ու չես նկատել հիանալի նոր սերնդի կայացումը, որի մոտ ոչ մի ներողամտություն քո նկատմամբ (ինչպես իմ եւ ընկերներիս մոտ) չկա: Այո՛, քո համար փողը եւ Աթոռը վեր են հայրենիքից, արդարությունից եւ ճշմարտությունից: Մեղավորը ոչ այնքան դու ես, որքան քո պահապան հրեշավոր աստղը: Նա գնում է քո առջեւից եւ ճանապարհը մաքրում բոլոր խոչընդոտներից: Օրինաչափության հասնող «պատահականորեն» հանկարծամահ են լինում քեզ չընդունող կուսակցապետեր, դաժանաբար սպանվում են պետական եւ ազգային գործիչներ: Մյուսների համար այդ հրեշավոր պահապան աստղը լայնորեն բացել է այստեղից մինչեւ Մոսկվա բոլոր բանտերի դռները եւ օր ու գիշեր դրանք լցնում է Հայաստանի եւ Արցախի հավատարիմ, ազնիվ, արդարություն որոնող հայերով: Սե՛րժ, դու Հայաստանը դարձրել ես աղետի գոտի, բառացիորեն: Դու դատարկել ու ավերել ես 400 գյուղ եւ 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ: Ես շատ լուրջ առաջարկ եմ անում՝ դու պետք է կալանավորվես եւ գաս այստեղ: Քո զնդանից ես եւ դու կհետեւենք, թե ինչպես է Հայաստանը ավերակներից հառնելու, վերածնվելու, լցվելու, կորցրած արժանապատվությունը վերագտնելու: Հանուն սրա ես պատրաստ եմ, ոչ մի մեղք չունենալով, կիսել քեզ լիովին հասնող ցմահ բանտարկումը քո հետ: Որովհետեւ քանի դու դրսում ես, 100 Կարեն լինի, ոչնչի չես հասնի: Դու խանգարելու, խոչընդոտելու, ոչնչացնելու ես նրանց: Իսկ քո այստեղ գալով արագորեն կանհետանան քո պոչից կպած, հարյուրավոր սապոնը գրպանում վազվզող, կոռուպցիայի պահապան խորհրդամարդիկ: Լեփ-լեցուն բանտերը կդատարկվեն անմեղ, տարբեր աստիճանի տականքների պատվերներով փակված հազարավոր հայերից, բյուջեն կազատվի բազմամիլիարդանոց ծախսերից: Ու այդ ամբողջը մեկ մարդու կալանավորման օգուտն է: Ափսոս, որ չես համաձայնի: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետեւյալ 3 ճանապարհներից մեկը՝ 1. կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին եւ ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել»: 2. Հավաքում ես բոլորին եւ արտագաղթում: 3. Շարունակում ես սեւ գործդ եւ սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է: Ամենացավալին այն է, որ քո ուղեղը անզոր է ընկալել, հասկանալ քո հասցրած վնասի չափը: Չեմ ուզում նույնիսկ ենթադրել, որ դու այդ ավերածությունները կատարել ես պատվերով կամ կամավոր ստանձնած պարտավորությամբ: Ուզում եմ հարցնել՝ քո ինչի՞ն էր պետք 97-ին Վազգենին համոզել, որ Ջավախքի հետ աշխատանքը ինձանից քեզ փոխանցվի: Խղճի խայթ կամ ամոթի զգացում ունես կատարածդ Ջավախքյան «աշխատանքիդ» համար, Սե՛րժ: Արիության եւ վախկոտության, մեծահոգության եւ փոքրոգության չափումներն անսահմանության մեջ են: Բայց քո փոքրոգությունը չի տեղավորվում նույնիսկ անսահմանության մեջ: Ինքդ կարող ես փակել Շիրխանյանի տեսակցությունների, զանգի իրավունքը, մերժել Շիրխանյանին Վազգենի ծննդյան, մահվան եւ բանակի հիմնադրման օրերին Եռաբլուր տանելու խնդրանքը... Դու հասել ես մի վիճակի, երբ ժողովուրդը պարգեւատրումներդ ընկալում է որպես տվյալ ազգի վարկաբեկում, փչացում, իսկ պատիժներդ՝ մեծարում: Դու նաեւ չկայացած բանասեր ես, չէ՞: Ուրեմն պետք է կարդաս Մեծն Սեւակի «Իրերի դատն ու դատաստանը» բանաստեղծությունը, ուղեղիդ ստիպես այն հասկանալ եւ պատասխանել՝ ինչքանո՞վ է այն քո մասին հատկապես դատավճռի 3-րդ կետը: Սե՛րժ, քո աշխարհընկալումը սկսվում եւ վերջանում է Առ եւ Տուրի դաշտում: Ընդ որում, առջեւում ես դու, քո փոխարեն վճարում է ուրիշը: Գիտեմ, որ 10 տարուց ավել աշխատել ես առեւտրային մեծագույն աֆյորայիդ՝ Սահմանի եւ հողերի վաճառքի վրա: Մի՛ արա դա: Կոկորդիդ է մնալու եւ խեղդելու է քեզ: Այն, որ «ձեռի հետ» վերջնականապես կործանվելու է Հայաստանը եւ Արցախը, քեզ չի հետաքրքրում: Եվս մեկ անգամ ասեմ, որ իմանաս՝ Սահմանը բացվելու է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունումից եւ վնասների հատուցումից հետ: Արցախը Ադրբեջանին տալու հող չունի, Ադրբեջանից ստանալու հող ունի: Ինչ վերաբերվում է ինձ: Քո անձնական զնդանում ես կորցրել եմ քայլելու, առավել եւս վազելու, թոռնիկիս գրկած ման տալու կարողությունը: «Ձեռք եմ բերել» հիվանդություններ, որոնց մասին 11 ամիս առաջ չէի լսել: Ոչինչ, Մարդը մի օր ծնվում է, մի օր մեռնում: Կանոն է նաեւ քո համար: Դու մի քննիչ ունես, մերօրյա Մաշտոց, ոչ պակաս, ոչ ավել: Նայում է երկնքին, հետո պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, նորից է նայում երկնքին, պատին ծեփած քո նկարին ու հոդված հնարում, հետո նորից…: Արդեն 35 տարվա ազատազրկումը ապահովել է: Բայց այդ բոլոր հոդվածները կարծես քո հագով են հնարած ու ինձ հետ ոչ մի առնչություն չունեն: Երեւի պատին ծեփած նկարդ է ոգեշնչել: Անսահման ցինիզմը քո մեջ ոչնչացրել է խղճի եւ ամոթի վերջին փշրանքները, զրկել է տեսնելու, լսելու, հասկանալու ունակությունից: Դրա անհերքելի ապացույցը քո «հանճարեղ» զեկույցն էր ՀՀԿ «համագումարում», որտեղ ստերի շարանը արտասանում էիր մեծագույն հաճույքով՝ չմտահոգվելով նույնիսկ, որ ծաղրուծանակի առարկա ես դառնում: Ղեկավարը պարտավոր է ժողովրդին տալ անվտանգություն, ազատություն եւ արդարություն: Ի՞նչ ես տվել դու: Այս մասին ավելի մանրամասնորեն՝ հետո: Այո՛, դու Հայաստանի եւ Արցախի գոյության գլխավոր սպառնալիքն ես: Իսկ քո գոյության սպառնալիքները քեզ քաջ հայտնի են: Դա արդարության վերականգնումն է եւ միասնական հայության կայացումը: Չէ՞ որ ես քո զնդանում եմ, որպեսզի կարողանայիր կանխել կայացումը, որը միավորելու էր 20 հազարից ավելի սպաների, այդ թվում՝ Սպարապետի հետ երկար ճանապարհ անցած բազում գեներալներ: Ուրեմն, դու այս ժողովրդի ինչի՞ն ես պետք»: