Իլհամը Նիկոլին «պադերժկա» է արել
Ստեփանակերտում պարետ նշանակած Իլհամը, այդպես էլ չկարողանալով կոծկել հոգու խորքում ծվարած վախը, կրկին սպառնալից հայտարարությոններ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ իր խոսքն ուղղելով «ռևանշիստներին»: «Ես արել եմ այն, ինչ ասել եմ, սա գիտեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանում, և սա չպետք է մոռանալ։ Մի մոռացեք Հայրենական պատերազմի մասին։ Մի մոռացեք հակաահաբեկչական միջոցառումների մասին ։ Եթե Հայաստանում ինչ-որ ուժ դեռ մտածում է ռևանշի մասին, թող ուշադիր նայեն այս կադրերին»,-մանավորապես՝ հոխորտացել է Նիոլի ավագ եղբայրը:
Եթե «թարգմանենք» Իլհամի մեսիջը, ապա այն հետևյալն է՝ մտքներով չանցնի Նիկոլին մարտահրավեր նետել կամ մտածել նրան փոխելու մասին, հակառակ դեպքում կզղջաք բոլորդ, ու Հայաստանը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի:
Անմիջապես հարց է առաջանում՝ ի՞նչն է անհանգստացրել Իլհամին, մի՞թե նրան վախ է ներշնչել ասենք Արշակ Կարապետյանի վերջին ուղերձը, թե՞ խնդիրը ոչ թե անձերն են, այլ այն գաղափարախոսությունը, որով սնվում են բոլոր հայ հայրենասերները:
Անկախ ամեն ինչից հետևությունը մեկն է՝ Իլհամը սարի պես կանգնած է Նիկոլի թիկունքին, ու միայն այդ փաստը բավարար է, որպեզի յուրաքանչյուր մտածել սիրող մարդ համապատասխան հետևություններ անի ու Նիկոլին մեկ րոպե անգամ չհանդուրժի: Բայց քանի որ հայ հանրության շրջանում մտածողների քանակը չափազանց նվազ է, քաղաքական տենոլոգիաների օգնությամբ բթացվածների թիվը՝ բավական զգալի, մեծ է հավանականությունը, որ հետևություններ չեն արվի, ու Նիկոլը էլի իր ավերն անխոչընդոտ կերպով կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Մեղրին Երևանի կենտրոնում չի պայթել: