Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

«Իմ ուժի աղբյուրը Դավիթն է. տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն». Դավիթ Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել» չորս ամիս անց

«Դավիթն աննկարագրելի աշխույժ, շարժուն, հետաքրքրասեր և փորձարկումներ անող երեխա էր: Կոտրված հեռախոսը հենց այնպես դեն չէր նետում, մինչև վերջին մասնիկը քանդում էր, ուսումնասիրում: Ավելի փոքր տարիքում նույնը խաղալիքների հետ էր տեղի ունենում՝ քանդում էր և կառուցվածքն ուսումնասիրում: Մանկուց իր համար կոնստրուկտորներ էի գնում, որ դրանցով զբաղվեր»,- մտովի որդու մանկության օրեր է տեղափոխվում տիկին Սիլվան:

Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ էր սովորում, լեզուների հանդեպ հետաքրքրությունը նկատելի էր, սակայն Դավիթն իր ողջ ուշադրությունը փոխանցել էր ջութակին: «Հայրը ջութակահար է, նա ևս ցանկություն հայտնեց ջութակահար լինել: Երբ փոքր էր, և հայրիկը նվագում էր, Դավիթը խնդրում էր թղթի վրա ջութակ նկարել, իսկ հետո թղթե ջութակով և աղեղով, հայրիկի կողքին կանգնած, նվագելու իմիտացիա էր անում: Աբովյան քաղաքում էինք ապրում, Դավիթն ընդունվեց երաժշտական դպրոց, մեկ տարի այնտեղ սովորեց, ուսուցիչներն իրեն շատ էին սիրում: Նա բացառիկ լսողություն ուներ: Երևան տեղափոխվելուց հետո ընդունվեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, քննության ժամանակ նրան միանգամից երրորդ դասարան էին ընդունել: Դա ինձ մտահոգեց, բայց ասել էին՝ այնքան լավ է նվագում, որ իմաստ չունի մեկ տարի կորցնել: Բայց երկրորդ դասարանում բավականին մեծ ծավալի նյութեր էին անցնում և, իմ կարծիքով, նրան մի փոքր դժվար էր ինտեգրվել մաքուր երրորդ դասարանին»,-նշում է զրուցակիցս:

Դավթի ապագան կարող էր ջութակը լինել, սակայն դեռահասության տարիքում նա «թողեց» գործիքը: «Բայց սիրում էր ջութակը և մինչև բանակ գնալն էլ լսում էր: Կան նաև մի քանի տեսանյութեր, որտեղ նա ջութակ է նվագում»: Եկավ մասնագիտական ընտրության պահը: «Դավիթը շատ էր սիրում տեխնիկան, երաժշտությունը և ճանապարհորդելը: Բուսաբանական այգու մոտ ենք բնակվում, այգու ամեն քար ու թուփն անգիր գիտեր, բոլոր սկյուռիկների ու ծիտիկների բնակվելու վայրերը, որ ծաղիկը երբ է ծաղկում և այլն: Երբ մասնագիտական ընտրության պահն էր, որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի «Տուրիզմ և սերվիս» բաժինը: Ինձ միշտ ասում էր՝ երբ բանակից վերադառնամ, ձեզ ամբողջ Հայաստանը ման եմ տալու, ամեն քար ու թուփ պետք է ճանաչենք, տնտղենք: Մեկ տարի նախապատրաստական բաժնում սովորեց: 2020 թվականն էր, կորոնավիրուսի տարին, կեսից դասերը հեռավար էին, անգամ ընդունելության քննությունը հեռավար հանձնեց: Թագավարակի պատճառով արգելքներ էին դրված, բայց չէի կարողանում իրեն տանը պահել, շատ շարժուն էր: Վախեր ունեի՝ Դավի՛թ ջան, շատ դուրս մի՛ արի, մի՛ շփվիր, բայց Դավիթն էներգիայի կծիկ էր»,-վերհիշում է մայրիկը:

Դավիթը բանակ է զորակոչվում 2020 թ. հուլիսի 29-ին, երդմնակալության արարողությունը սեպտեմբերի 15-ին էր: Ծառայությունն անցնում էր Վայքում: «Դավիթն ինձ հետ երբևէ չի խոսել հայրենասիրական իր զգացումներից: Հուլիսյան դեպքերից հետո անհանգստությունս շատ էր: Այդ օրերին անընդհատ իրեն գրկում էի՝ Դավի՛թ ջան, ընդունվել ես համալսարան, գուցե սովորես, ավարտես, հետո զորակոչվես ծառայության: «Մա՛մ, պետք է հիմա գնամ, պարտքս տամ հայրենիքիս, վերադառնամ ու իմ նախագծերին անցնեմ: Աշխարհին պիտի Հայաստանի ու Երևանի մասին պատմենք, որ նրանք բացահայտեն մեր երկիրը: Իրեն Մարկ Տրումանի «Աշխարհի 100 հրաշալիքները» գիրքն էի նվիրել, կարդում էր, գրառումներ կատարում, մի օր էլ բարկացած մոտեցավ՝ մա՛մ, այս ամբողջ գրքում Հայաստանի մասին ոչինչ գրված չէ: Պատճառաբանեցի, որ գուցե հեղինակը Հայաստանում չի եղել: Տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ պետք է անեմ, որ էլ նման սխալ գրքեր չգրվեն, երբ աշխարհի լավագույն 100 վայրերը նշեն, դրանց մեջ Հայաստանն էլ լինի: Բանակ գնալուց առաջ դասղեկին, ընկերներին ասել էր՝ գնալու եմ, կռվելու եմ, եթե պետք լինի, կյանքս կտամ հայրենիքիս համար: Բոլոր այս դեպքերից հետո դասղեկն ու ընկերները պատմեցին»:

Դավիթը գուցե կանխազգացում է ունեցել հուլիսյան դեպքերից հետո: «Մի օր կանգնած էր տան երկու սենյակի բացվածքում, վերև նայեց՝ «մա՛մ, շատ մարդ է մեռնելու, ես բանակից չեմ գալու...»: Սարսափելի վախեցա ու գրկեցի իրեն, իսկ ինքը ծիծաղելով, թե՝ մա՛մ, կատակեցի, մի՛ անհանգստացիր: Բայց կարծում եմ, որ ինչ-որ բան է զգացել»: Ծառայության օրերին Դավիթը պարտադիր զանգահարում էր տուն: «Հարմարվեց Վայքում, սիրով ծառայում էր, շատ էր համակրում իր ուսումնական վաշտի հրամանատարին: Շատ ռացիոնալ մարդ եմ, երբևէ ինտուիցիայիս չեմ հետևել, բայց հետագայում հասկացա, որ ինչ-որ զգացողություն ունեցել եմ այդ օրերին: Երբ սկսվեց պատերազմը, կարծես մի խելագար վիճակի մեջ հայտնվեցի: Առաջին երկու օրը չէինք խոսում պատերազմի մասին, կենցաղային զրույցներ էինք ունենում: Սեպտեմբերի 29-ին եղբայրս կամավորագրվեց, երեկոյան Դավթի հետ զրույցում ասացի՝ Դա՛վ ջան, քեռին գնաց: «Մամ, գիտե՞ս, որ պատերազմ է», արձագանքս էր՝ «վայ, բալե՛ս, ես էլ մտածում եմ, թե դու չգիտես»»:

Հոկտեմբերի 5-ին Դավիթն Արցախում էր: «Այդ օրը զանգեց՝ մեզ բերել են երկրորդ գիծ: Բայց Ջրականում որևէ գիծ չկար, ամբողջ տարածքով պատերազմ էր: Հոկտեմբերի 5-ից 7-ը մարտեր են եղել, հոկտեմբերի 7-ին եղել է ճակատագրական պահը: Դավիթը և նրանց զորամասից ևս 26-27 հոգի չորս ամիս անհետ կորած էին: Առ այսօր էլ տղաներ կան, որ դեռ անհետ կորած են համարվում: Վերջին զանգը հոկտեմբերի 5-ին էր, հեռախոսահամարները, որոոնցով Դավիթն ինձ զանգել էր, չէին պատասխանում: Ուլնեցի կենտրոն էինք գնում, բայց մեր որդու անունը ցուցակներից որևէ մեկում չկար: Սա մեզ հույս էր տալիս: Հոկտեմբերի 31-ին իմացանք, որ Դավիթն անհետ կորած է: Այդ օրն իր ուսման վարձը պետք է վճարեի, քայլում էի դեպի համալսարան, ճանապարհին զանգում է Դավթի հրամանատարը, ասում՝ գերի չենք տվել, բոլոր վիրավորներին մեզ հետ բերել ենք, և փոխանցում է իր տեղակալի հեռախոսահամարը: Նա էլ ասաց՝ այդ տարածքը մե՛կ իրենք են վերցնում, մե՛կ մենք, չենք կարողանում գնալ և մարմինները վերցնել»: Ծնողները շարունակում են փնտրել որդուն:

«Երկու ցուցակ կար, մեկում գրված էր, որ Դավիթը զոհված է, մյուսում՝ անհետ կորած»: Բայց Դավիթը զոհվել էր: «Երբ Դավոս դեռ չէր գտնվել, ասում էի՝ պատրաստ եմ քեզ ամբողջ կյանքս սպասել, միայն թե գաս: Սարսափում էի այլ մտքից: Չորս ամիս մղձավանջների մեջ էի, որ իմ տղան վիրավոր է, հիվանդ է, տառապում է, իմ երազներում անընդհատ «մամ» էր կանչում: Իմ ուժի աղբյուրը Դավիթն է, իհարկե, նաև իմ աղջիկը։ Իսկական հերոսի քույրիկ է: Մեկ տարուց ավելի աշխատում էի ինքս ինձ վրա, որ իմ վիշտը դարձնեմ ուժի աղբյուր, որ Դավթի նկարին նայելիս ուժ ստանամ: Իհարկե, միշտ չէ, որ դա հաջողվում է: Երբ ինձ վատ եմ զգում, մոտենում եմ իր նկարին ու ասում՝ Դա՛վ ջան, ինձ ուժ տուր, և ստանում եմ այդ ուժն իրենից: Կարողացել էի ոտքի կանգնել, բայց նախորդ սեպտեմբերը շատ ծանր հարված եղավ, հրաշալի տղաներ կորցրեցինք, Դավիթի հրամանատարը՝ Նահապետ Մարգարյանը, ևս զոհվեց: Երբ Դավիթը կորած էր համարվում, Նահապետն ամբողջ ընթացքում զանգահարում էր մեզ, հուսադրում:

Երիտասարդ էր, բայց հայրական խնամքով էր վերաբերում իր զինվորներին: Մեկ այլ հարված էր Արցախի հետ տեղի ունեցածը: Այսպես էի մտածում՝ տղաներն իրենց կյանքը տվեցին, թող Արցախը լավ լինի, Արցախի հարցը լուծվի, ես էլ զգամ, որ այդ հարցում իմ տղան էլ իր ներդրումն ունի: Հիմա, երբ ամեն ինչ այսպես եղավ, մտածում եմ՝ տղաները գնացին, որ մեր հայ ժողովրդին մի քիչ վեհություն բերեն: Դավթի խոսքերն են՝ մամա՛, դու պիտի լինես վեհ: Բայց չենք հուսահատվում, հայ ժողովուրդը պետք է հառնի ցանկացած պարագայում»:

Հ. Գ. - Դավիթ Դավթյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ