Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ
Anna-news.info-ն իր «Կեդմի. Փաշինյանը Հայաստանի համար «տրոյական ձի» է» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքական ու ռազմական կրքերը շարունակում են պտտվել Հայաստանի շուրջ, որը վերջերս իր կամքով լքեց Լեռնային Ղարաբաղը և շարունակեց իր «շեղումը» դեպի արևմտյան ուղղություն։ Անդրկովկասյան այդ հանրապետության հետ կապված իրավիճակը մեկնաբանել է Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Նատիվ Յակով Կեդմին։ Արցախի սուր իրավիճակը, տարածաշրջանում բռնկված ռազմական գործողությունները, որոնք հայկական զինված ուժերի համար ավարտվեցին կայծակնային արագությամբ, փաստացի նշանակում են կապիտուլ յացիա:
Քաղաքագետ Կեդմին ստեղծված իրավիճակի մեղքը բարդել է Նիկոլ Փաշինյանի վրա։ «Կարելի է համարել, որ Փաշինյանը «տրոյական ձի» է, որը գործում է հայ ժողովրդի և պետության շահերին հակառակ։ Բայց դա հայ ժողովրդի խնդիրն է, և թող իրենք իրենց մեջ հաշիվները մաքրեն»,- փորձագետի խոսքերն է մեջբերել Military Review-ը։ ՀԱՊԿ-ից Հայաստանի մոտալուտ հեռացման մասին մի շարք լրատվամիջոցներում արտահայտված ենթադրությունը Յակով Կեդմիին հավանական չի թվում։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը, ամենայն հավանականությամբ, չի հանի այդ հանրապետության անդամակցությունը, բայց նման որոշում կարող է ցանկանալ կայացնել Հայաստանի արևմտամետ վարչապետը։
«Եթե Փաշինյանը իր դավաճանական քաղաքականության մեջ էլ ավելի հեռուն գնա և ինքը լքի ՀԱՊԿ-ը, ապա դա կլինի Հայաստանի ղեկավարության հերթական ստորությունը իր ժողովրդի նկատմամբ»,- եզրափակել է իր մեկնաբանությունը Իսրայելի անվտանգության նախկին աշխատակիցը։ Ավելին, հայաստանյան վերնախավի այդ շարժումները չեն զարմացնում փորձագետին։ Նա առաջարկել է հիշել, որ նման բան արդեն եղել է Հայաստանի պատմության մեջ «և՛ հարյուր, և՛ երեք հարյուր տարի առաջ»։
Կ. Խաչիկյան