Զանգեզուրի միջանցքին մենք հասնելու ենք խաղաղ ճանապարհով. Հաջիև
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը երեքշաբթի օրը էթնիկ զտումների վերաբերյալ հայկական մեղադրանքներն անվանել է «վիրավորանք Ադրբեջանի ժողովրդի համար»։ Նա Deutsche Welle-ի հետ զրույցում պնդել է,որ Լեռնային Ղարաբաղը լքող մարդիկ «բռնի չեն տեղահանվել» իրենց տներից։
Հաջիևը նշել է. «Ադրբեջանը միշտ դեմ է եղել մեր տարածաշրջանում ցանկացած տեսակի աշխարհաքաղաքական մրցակցության և «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված կարող եմ ասել, որ մենք ամեն բանի հասնում ենք միայն խաղաղ ճանապարհով,։ Մեզ համար կարևոր է, որպեսզի խաղաղ բնակիչներ ալևս չտուժեն։ Ադրբեջանը ռազմական նպատակներ չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք կփորձենք դրան հասնել խաղաղ ճանապարհով», – նշել է նա։