Արդյո՞ք կչեղարկվի Սնուփ Դոգի համերգը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ կեսօրից ադրբեջանական ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել Արցախի Հանրապետության դեմ՝ թիրախավորելով ոչ միայն պաշտպանության բանակին, այլև խաղաղ բնակչությանը: Արդեն ժամեր առաջ Արցախն ընկավ:
Այս ամենի ֆոնին շատերի մտահոգությունը նաև Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի չեղարկումն է: Արդյո՞ք կառավարությունը, հաշվի առնելով իրավիճակը, մարդկանց բողոքները, կհրաժարվի համերգ կազմակերպելու իր գաղափարից:
Հիշեցնենք, որ Կառավարությունը պետբյուջեից 6 մլրդ դրամ հատկացրել էր համերգի կազմակերպամանը:
Համերգը կազմակերպող ընկերությունը՝ Doping Space-ն սոցիալական ցանցերի իրենց էջերում կիսվել է հրապարակմամբ, որում ասում է, որ շատ շուտով հանդես կգան հայտարարությամբ:
«Ուզում ենք տեղեկացնել, որ Doping Space ընկերությունը հայտարարություն է տարածելու սեպտեմբերի 23-ին կայանալիք առաջիկա համերգի վերաբերյալ։ Խաղաղություն բոլորիս»,-գրել են նրանք: