Մահացած 15 զինծառայողների գործով 5 անձ է մեղադրյալի աթոռին. տեսանյութ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործը դատարանում է։ Մեղադրյալի աթոռին 5 անձ է։ Օրերս գործով կայացել է առաջին դատական նիստը, որն անցել է լարված մթնոլորտում։
Մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ նիստի ընթացքում տուժող կողմը միջնորդել է փոխել գործի քննության վայրը, այն տեղափոխել Երևան, սակայն մեղադրյալներից մեկն առարկել է և դատարանը մերժել է միջնորդությունը։
Կրքերը նիստերի դահլիճում այնքան են բորբոքվել, որ տուժողների հարազատները շիշ են նետել մեղադրյալների ուղղությամբ։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: