Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”
Политика

Ի՞նչ ճակատագիր պետք է ունենան ԱԳՆ նախկին շենքն ու չշահագործվող այլ շենքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ-ի շենքը տարիներ առաջ օտարվեց Էդուարդո Էռնեկյանին, այժմ շենքում որևէ տեսակի գործունեություն չի ծավալվում: «Փաստը» հետաքրքրվեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական որոշ ուժերից, թե ընտրվելու դեպքում կա՞ն արդյոք որոշակի ծրագրեր մայրաքաղաքի այս և նմանատիպ այլ շենքերի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ կառույցներ ունեն սեփականատերեր:

«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը կարծում է, որ Երևանի կենտրոնի նախկին հասարակական շենքերը պետք է դառնան կամ մշակութային օջախներ, կամ հյուրանոցներ: «Ներկայիս ղեկավարությունը, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները, չեն երկխոսում ներդրողների հետ: Երբ խոսում ենք մարդամոտ քաղաքի մասին, նկատի ունենք, որ պետք է կայանան բնակիչ-բնակիչ, բնակիչ-իշխանություն, իշխանություններդրող երկխոսությունները: Հիմնականում այն քաղաքներն են զարգանում, որտեղ պետություն-մասնավոր համագործակցությունը կայացած է: Միայն այդ դեպքում կարող ենք մեր քաղաքը ոտքի կանգնեցնել: Մնացյալ դեպքերում մի օլիգարխը փոխվելու է մյուսով: Հարց՝ որևէ մեկը գրագետ կերպով երկխոսե՞լ է Էռնեկյանի հետ, առաջարկություններ արե՞լ է նրան: Նա Հարավային Ամերիկայում և աշխարհում խոշոր ներդրողներից մեկն է: Պետությունը պետք է շահագրգռված լինի նման հարցերում, ոչ թե միայն սպասի ներդրողների առաջարկներին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մնացականյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության, այն է՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբից «Փաստի» հետ զրույցում նշված հարցի վերաբերյալ կարծիք են հայտնում, որ քիչ չեն մայրաքաղաքում այն շենքերը, որոնք պատմական նշանակություն ունեն կամ գտնվում են քաղաքի կենտրոնում, և տարիներ շարունակ ունենալով սեփականատերեր՝ չեն օգտագործվում: Երևանում կան նաև շինհրապարակներ, որ տարիներ ի վեր բարձիթողի ու անմխիթար վիճակում են: «Այդ տարածքների կամ օբյեկտների հետ կապված՝ պետք է խթանել գործընթացը և փորձել մի կողմից՝ սեփականատիրոջ հետ բանակցությունների ու համագործակցության միջոցով, մյուս կողմից՝ գործի դնելով առկա օրենսդրական, վարչական լծակները, ավարտին հասցնել գործընթացները: Այստեղ հիմնական խնդիրը քաղաքի արտաքին տեսքին, էսթետիկային, անվտանգությանն ու էկոլոգիային հասցվող վնասը մինիմալիզացնելն է: Ձեր նշած շենքի պարագայում, օրինակ՝ նման խնդիր չկա, և, մեծ հաշվով, սեփականատիրոջ իրավունքն է, թե ինչպես այն կօգտագործի»,-նշում են նախընտրական շտաբից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը մեր նշած շենքին անդրադառնալով՝ նախ ասում է՝ օտարման պայմանագիրը ժամանակին կնքվել է Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, Երևանի քաղաքապետարանն այդ մասով որևէ գործառույթ չունի: «Կոմերցիոն մյուս մեծածավալ տարածքների դեպքում ունենք պրոգրեսիվ գույքահարկի ներդրման ծրագիր, որը վերաբերում է հենց նման մեծածավալ լքված տարածքներին, որոնց սեփականատերերը ներդրում չեն իրականացնում, նաև չեն օտարում դրանք, որպեսզի բարձրացվի այդ գույքի օգտագործման արդյունավետությունը: Մենք նշում ենք, որ պրոգրեսիվ գույքահարկի կիրառման դեպքում պայմանականորեն հինգ տարվա ընթացքում սեփականատերը կա՛մ պետք է կատարի նոր ներդրում և սկսի օգտագործել տվյալ տարածքը, կա՛մ օտարի այն այլ ներդրողի»,-«Փաստի» հետ զրույցում հարցի վերաբերյալ կարծիք է հայտնում Խաժակյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից ևս արձագանքեցին «Փաստի» հարցին՝ ներկայացնելով իրենց տեսակետը՝ մասնավորաբար նշելով, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն մայրաքաղաքում չշահագործվող շենք-շինությունների պարագայում: «Հանրապետության հրապարակի ճարտարապետական համալիրի մաս կազմող ԱԳՆ նախկին շենքը Երևանի պատմամշակութային ժառանգության անբաժան մասն է, և ցանկացած ծրագիր, որն այդ շենքի առումով կիրականացվի, պետք է համապատասխանի այդ կարգավիճակին և որևէ կերպ չխաթարի ու վնասի թամանյանական ճարտարապետության սկզբունքները: Այս և նման շենքերի պարագայում, որոնք մասնավորեցվել են, սակայն իրենց նախագծային տեսքը և կիրառությունը չեն ստացել, պետք է մանրակրկիտ ուսումնասիրման ենթարկվեն, սեփականատիրոջ հետ պարզաբանվեն առկա խնդիրները և փորձ արվի մայրաքաղաքի զարգացման տեսլականին համահունչ լուծումներ տալ: Սեփականատիրոջ կողմից առաջարկվող լուծումներին անհամաձայն լինելու կամ դրանք կյանքի կոչելու անկարողության պարագայում այդ շենքերը պետք է վերադարձվեն քաղաքին»,-նշում են «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում