«Երրորդ կարգի հաշմանդամները ևս կարող են օգտվել 100% դեղապահովման ծրագրից». Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է դեղապահովման ծրագրին։ Նրա խոսքով՝ այդ ծրագիրը բոլոր քրոնիկ հիվանդների և հաշմանդամների համար դառնում է միասնական ծրագիր։
«Աղճատումները, երբ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամներին պետությունը փոխհատուցում էր 100%–ով, իսկ երրրորդ կարգի համար՝ 50 կամ 30%–ով, այդ տարբերությունները վերանում են։ Ֆունկցիոնալության գնահատման համակարգին միացածները և դեռ հաշմանդամության կարգի շրջանակներում երաշխիքներ ունեցող անձինք կօգտվեն դեղապահովման ծրագրից»,- ասել է նա։ Ըստ Ավանեսյանի՝ ծրագիրը ֆինանսավորված է։
Նա նշեց, որ օրենքը շուտով կմտնի ուժի մեջ, և քաղաքացիները կարող են դիմել նոր կարգով 100% փոխհատուցմամբ դեղեր ստանալու համար. «Երրորդ կարգի հաշմանդամները ևս կարող են օգտվել 100% դեղապահովման ծրագրից»,- շեշտեց նա։