Ուկրաինայի զինված ուժերը «Գրադից» գնդակոծել են ռուսական գյուղերը․ իրավիճակը՝ ՌԴ-ում
Ուկրաինայի Զինված ուժերը «Գրադից» գնդակոծել են Բրյանսկի շրջանի Սլուչևսկ գյուղը, արձակվել է ավելի քան 30 արկ, զոհեր չկան, իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Սլուչևսկ գյուղը: Ուկրաինացի ահաբեկիչները «Գրադ»-ից 30-ից ավելի արկ են արձակել գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր չկան»,- գրել է նա:
Նա հավելել է, որ արկի հարվածի հետևանքով այրվել է բնակելի շենքեր, մասամբ խափանվել է էլեկտրամատակարարումը։ «Տեղում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները, տուժածներին կտրամադրվի անհրաժեշտ նյութական օգնություն»,- գրել է նա։