Ի՞նչն է եղել Սևանում տեղի ունեցած սպանության պատճառը. մանրամասներ. Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Սեւան քաղաքի հանգստյան գոտիներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մահացել է Սեւան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը: Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աշոտ Հովհաննիսյանը 60-ն անց տղամարդ էր, նավեր ուներ եւ Սեւանա ափին վարձով էր տալիս:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Աշոտ Հովհաննիսյանը գումար է պահանջել նավի վարձակալության համար, իսկ տվյալ երիտասարդները հարբած են եղել եւ դաժան ծեծի են ենթարկել վերջինիս: Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում