Ողբերգության վերջին՝ երրորդ արարը՝ դիակապտություն
Lragir.am-ը գրում է.
«Ով որ ասել է նման բան, գլուխը պատին է տվել, մի չարաշահեք մեր դժբախտությունը», լրագրողներին ասել է Արամավիրի մարզպետի սպանված խորհրդականի եղբայրը: Լրագրողները նրանից փորձել են նորանոր տեղեկություններ իմանալ սպանության շարժառիթների, ընտանեկան վեճերի, բամբասանքների մասին:
Այսպիսով, սկսվել է ողբերգության երրորդ՝ վերջին ու ամենազազրելի արարը, որն այլ կերպ չես անվանի, քան դիակապտություն: Սա արդեն լրագրողների մասնակցությամբ արարն է` անձնական ու ընտանեկան «կեղտը» պետք է մինչեւ վերջ ջրի երես հանվի:
Առաջին արարը բուն ողբերգությունն էր: Երկրորդի մասին գրել ենք՝ իրավապահների, քննչական կոմիտեի՝ մեկը մյուսին հերթ չտալով մանրամասներ հրապարակելը, սահմռկեցուցիչ մանրամասներով արտահոսքերը: Երեւում է վտանգավոր նախադեպ էր գործող պետական պաշտոնյայի սպանությունը եւ կարող էր տարատեսակ տեսակետների տեղիք տալ, այն էլ ներկայիս իրավիճակում: Մինչեւ հիմա «սպանողն» իշխանությունն էր, եւ այդ առումով որեւէ կասկած չպետք է մնար: Անմեղության կանխավարկած, նախաքննական գաղտնիք եւ այլն, այս պարագայում չեն գործում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում