Առաջինը Հայաստանում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը
Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շուրջ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում: 2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209,6 մլրդ դրամ:
Նշենք, որ նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 40%-ը տրամադրվել է օնլայն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամերիաբանկը գործարկել է Estate.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս տուն գնելու ու վարկավորման ամբողջ ուղին անցնել օնլայն` կառուցապատողի ընտրությունից մինչև վարկի հաստատում: Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար հնարավոր է դիմել նաև համավարկառուի հետ:
Մանրամասները` հոլովակում:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:
Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: