«Հստակ հայտարարել են Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ինչի՞ եք տանջում այդ մարդկանց». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքել յանը հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթը: Ի մասնավոի, նա նշեց, որ Երևանի վարչական շրջանների կեսից ավելիում քարոզարշավ են իրականացրել. «Անվստահության և հուսահատության հիմնական պատճառն այն է, որ Երևանում կան բազմաթիվ փոքր, կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը օրերի հարց է: Մարդիկ ահազանգում են, որ տասնամյակներով այդ խնդիրները չեն լուծվել, փոխանցվում է մեզ»: Առաքել յանը նաև նշում է, որ բոլոր սոցհարցումներով հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս, որ գործող իշխանությունները պետք է հեռանան. «Կա մի կարևոր կոնսենսուս՝ բացառված է նախկինների վերադարձը: Ներկաները պետք է գնան, նախկինները չպետք է վերադառնան»:
Մեսրոպ Առաքել յանը նաև հաստատեց, որ «ընտրական տասովշիկների» համակարգը իսկապես կա, գործում է. «Թվում էր՝ արդեն պիտի արխիվի մաս հանդիսանային, բայց այսօր ՔՊ-ի համար թաղերում, օրինակ՝ մեր թաղում, որտեղ ես ապրում եմ, այնպիսի մարդիկ են աշխատում, որ 2018-ին լույսի արագությամբ ուզում էին փախչել ՀՀ-ից, որ չդատվեն ու հիմա այնպես հավեսով են աշխատում Ավինյանի համար, որ այդքան հավեսով չեն աշխատել Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար»: Լրագրողներից մեկի հարցին՝ իշխող ուժի թեկնածուն խուսափում է Արցախի հետ կապված հարցերից, և երբ լրագրողներն անգամ հարց են ուղղում, նա խուսանավում է, դրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Փարիզի քաղաքապետն է զբաղվում Արցախի հարցով, եկել հասել է ՀՀ, ՔՊ-ի թեկնածուն դա չի անում, ո՞րն է պատճառը այդ խուսանավման՝ ունեն մեղքի՞ զգացողություն, կա՞ օբյեկտիվ բացատրություն, Առաքել յանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք:
ՔՊ-ի դիրքորոշումը Արցախի հարցով հստակ է, մարդիկ Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում: Հիմա ուզում եմ հասկանալ՝ քաղաքապետի թեկնածուից այլ դիրքորոշում ստանալու հետ կապված ինչի եք սպասում: Հստակ հայտարարել են Արցախը Ադրբեջանի կազմում, դրանից հետո ինչի՞ եք տանջում այդ մարդկանց: Չեմ կարծում, որ դուք կամ հանրությունը այլ ակնկալիքներ պիտի գեներացնեք, հետո, երբ չի ստանում՝ այդ ակնկալիքները, հուսահատվի: Տիգրան Ավինյանը ի՞նչ դիրքորոշում պիտի հայտնի, քարոզարշավի այս թեժ պահին ասի՝ ես է՞լ եմ ճանաչում Ադրբեջանի կազմում: Ես ցավում եմ, որ ՀՀ իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում